Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից
Skycryptor-ի հիմնադիր. StartupIstanbul-ին մասնակցելն «անգնահատելի փորձ» էր
Մեր նախագծերը
«Յավաշ Գամաց»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան կկազմակերպի մեկ շաբաթյա «ՅավաշԳամաց» ամառային դպրոց կրթության ոլորտի 36 մասնակիցների համար։ Նրանցից 18-ը կլինեն Հայաստանից, 18-ը՝ Թուրքիայից։
Մեդիա աջակցություն
Երկու կողմերում սահմանափակ և որոշ չափով մակերեսային մեդիա լուսաբանմանն անդրադառնալու համար , մեդիա աջակցության փորձը ձգտում է տրամադրել առավել անկողմնակալ տեղեկատվություն:
Հասկանալով Թուրքիան
Իրականացվող գործողությունների շրջանակում կպատրաստվեն տեսանյութեր, որոնք կներկայացնեն, թե ինչ է կատարվում Թուրքիայում, և ցույց կտան, թե ինչպես կարելի է առաջ շարժվել փոխադարձ հարաբերություններում:
Ձեռներեցների փոխայցելություններ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը կշարունակեն իրականացնել «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագիծը:
Երիտասարդական բանկ
Ներկայացված նախաձեռնությունը կիրավազորի Հայաստանի և Թուրքիայի սոցիալապես ակտիվ երիտասարդներին` ընձեռելով նրանց հնարավորություն դառնալ համայնքներին մտահոգող հարցերով զբաղվող առաջնորդներ:
Տնտեսական հնարավորությունների վերլուծություն
Տնտեսական հնարավորությունների վերլուծությունը հիմք է բազմակողմանի հետազոտական զեկույցի համար, որի նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսական ինտեգրացիան է:
Հայաստան-Թուրքիա կինոհարթակ
Հայաստան-Թուրքիա կինոհարթակի նպատակն է խրախուսել, որպեսզի երկու երկրների և Սփյուռքի կինոարտադրողները հանդիպեն միմյանց, մտորեն միասին և ստեղծագործեն համատեղ:
Ճանապարհորդական դրամաշնորհ
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը 2016թ.-ի հուլիսից մինչև 2017թ.-ի հուլիսը կշարունակի աջակցել Հայաստանից և Թուրքիայից առնվազն 180 անհատի՝ հարևան երկիր այցելելու համար:
Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծ
Փորձի փոխանակման նախագիծը փորձելու է հաստատել և խթանել մասնագիտական կապեր, ստեղծել այնպիսի գործիքներ և մեխանիզմներ, որոնք կծառայեն Հայաստանի և Թուրքիայի միջև երկարաժամկետ համագործակցությանը:
Ագրոբիզնեսի զարգացում
ԵՀՀ-ն և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն»-ի հիմնադրամը համատեղ իրականացնում են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող գյուղատնտեսական ձեռնարկությունների համար նախատեսված ծրագիրը:
Աջակցություն քաղաքականության մշակման գործընթացին
ՏՀԿ- ն նպատակ ունի ընդլայնելու իր ջանքերն ուղղված «քաղաքականության մշակման գործընթացի» աջակցությանը՝ քաղաքականության մշակման գաղափարների և առաջարկությունների ձևավորմամբ:
Ոչ-պաշտոնական (Track 1.5) դիվանագիտություն
Ներկայացված նախաձեռնությունը կխթանի գործընկերությունը մասնակիցների միջև պաշտոնական և ժողովրդական դիվանագիտության միջակայքում՝ աջակցելով Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:
Արվեստագետների և ճարտարապետների փոխհամագործակցություն
Որպես դրական զարգացում կարելի է նշել այն, որ վերջերս Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության տեղեկատվական կայքում հայկական աղբյուրները հիշատակվում են ավելի հաճախ:
Քաղաքների հանդիպում
Քաղաքների հանդիպում ծրագիրը Բուրսայի և Գյումրիի միջև մշակութային երկխոսություն ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, որն իրականացվում է Գյումրիում գործող Gallery 25-ի և Նիլուֆերի քաղաքապետարանի հետ համատեղ:
Ծրագրի եռալեզու կայքը
Հանրային լրագրության ակումբը կշարունակի վարել «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի եռալեզու կայքը՝ պատասխանատու լինելով կայքի բովանդակության և տեխնիկական սպասարկման համար:
Երիտասարդների իրավազորում
ՏՀԿ-ն շարունակում է աջակցել երիտասարդական փոխանակման նախաձեռնություններին և առաջարկել երիտասարդական դասընթացների հնարավորություններ:
Տես մեր միջոցառումները
Ընթացիկ
Գալիք
Նախորդ
Grouped events
Ուղիղ
Բոլորը
Միջոցառումներ
Ընթացիկ
Գալիք
Նախորդ
Վայր
Թուրքիա
Հայաստան
Կառույց
Սիվիլիթաս հիմնադրամ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Հանրային լրագրության ակումբ
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
Անադոլու Քյուլթյուր
Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Քաղաքացիական ասամբլեա
Հրանտ Դինք հիմնադրամ
Ուղիղ
Դրամաշնորհ
Widget-ի ներդիր կոդը
«ԿԱՊՈՒՅՏ ԳՆԴԱԿ» ցուցահանդես և համերգ. Մարդկանց մոլորակ և Ջագ-Բամբիռ
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Անադոլու Քյուլթուրը իրականացնում է «Քաղաքների հանդիպում» նախագիծը՝ ուղղված Գյումրիի ու Բուրսայի արվեստի, մշալույթի և հասարակական գործիչների, քաղաքապետարանների միջև երկխոսության հաստատմանն ու զարգացմանը:
Ինչ կա չկա - Ne var ne yok
Մտքերը և շարժումները անցնում են ‹‹սահմաններ›› հասկացության միջով: Սահմանված, չսահմանված, միասնություն, փոխազդեցություն, վերափոխում և միավորում:

Այստեղ հարց է դրվում և ուսումնասիրվում է, թե մարմինը նույնպե՞ս սահման է, և թե ինչպե՞ս մարմինները կարող են միավորվել: Ստեղծվում են նմանատիպ շարժումներ և ձևեր, ինչպիսին են թուրքական ազգային պարը՝ Թուրքիայում, և հայկական ազգային պարը՝ Հայաստանում:
Մենք այս ջերմ մթնոլորտը մեզ հետ բեմ տարանք

Անժելա Սարգսյանը, Զարեհ Գալստյանը, Հայկ Կարապետյանը, Ստեփան Տեր-Ղևոնդյանը, Մադլենա Գալստյանը՝ Երևան քաղաքից, ովքեր հանդիսանում են «United Harmonies» երաժշտախմբի անդամներ, ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելեցին Ստամբուլ և «United Harmonies» երաժշտախմբի թուրք անդամների հետ համատեղ ելույթ ունեցան։

Հայաստան-Թուրքիա անդրադարձներ
Նկարիչների փոխայցելություններ. Ստամբուլյան փուլ
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։ Նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: