Եվրոպական միության նախաձեռնություն
MediaMall. Հայաստանի և Թուրքիայի հասարակական կազմակերպությունները ներկայացրել են իրենց համատեղ ծրագիրը
21.07.2014
Հայաստանի և Թուրքիայի միջև կասեցված հարաբերությունների կարգավորման գործընթացի կազմակերպման համար երկու երկրների հասարակական կազմակերպությունները քննարկում են անցկացրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային լրագրության ակումբից, հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան:

«Եվրամիությունը մեծապես սատարում է ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև կասեցված հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսմանը և ակտիվորեն աջակցում է Հարավային Կովկասում անվտանգությանը, կայունությանը և համագործակցությանը։ ԵՄ-ն խորապես համոզված է, որ Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև երկխոսությունը երկարատև ռազմավարական անհրաժեշտ քայլ է հետագա հարաբերությունների կարգավորման և վերջնական հաշտեցման համար»,- ասել է նա: Հոդվածի ամբողջական տարբերակն այստեղ:

 

 

Օրացույց
Հոկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ