Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
4000 € ֆինանսական աջակցություն՝ Հայաստան-Թուրքիա «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի հաղթող թիմին
20.05.2015
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ

Մայիսի 11-ին Երևանում կայացավ «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» քառամսյա նախագծի 3-րդ՝ եզրափակիչ փուլը: Նախագծում ներգրավված Էին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող երիտասարդ սկսնակ ձեռներեցների երեքական թիմեր Հայաստանից և Թուրքիայից: Նախագծի աշխատանքներն ամփոփվեցին մայիսի 11-13-ին Երևանում անցկացված մի շարք միջոցառումներով:

 

Մայիսի 11-ին «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի մասնակից 6 թիմերից մեկական ներկայացուցիչներ  հանդիպեցին Երևանում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում, և խորհրդատուներ Արսեն Բաբայանի, Նազարեթ Սեֆերյանի և Էմին Օկուտանի խորհրդատվությամբ ավարտին հասցրին իրենց բիզնես գաղափարների ներկայացումների (pitches) նախապատրաստական աշխատանքները:

 

Նույն օրը 17:00-ին Հանրային լրագրության ակումբում (Սարյան 30) Թուրքիայից  Հանրային լրագրության ակումբի հրավերով Հայաստանում գտնվող  Թուրքիայի Istanbul Startup Angels-ի գործընկեր և ներդրող Էմրե Օզբեկը հանդես եկավ «Ներդրողների և սկսնակ ձեռներեցների միջև արդյունավետ փոխհարաբերություններ» թեմայով հատուկ դասախոսությամբ, որին ներկա գտնվեցին ոչ միայն նախագծի մասնակիցները, այլև թեմայով հետաքրքրված շուրջ 40 երիտասարդ ձեռներեցներ, ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, լրագրողներ:

 

Մայիսի 12-ին մասնակիցները հեղինակավոր ժյուրիին ներկայացրին չորս ամիսների ընթացքում լրամշակած բիզնես գաղափարները, ինչպես նաև ստեղծած  նախատիպերը: Ժյուրիի կազմում ընդգրկված էին ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և Թուրքիայից, այդ թվում՝ Sourcio IT Consulting Company-ի փոխնախագահ ՊավելՍնխչյանըSFL-ի գործառնությունների գծով տնօրեն ԵրվանդԱղաբաբյանըGranatus Ventures-ի վերլուծաբան ՎալերիաԱրզանգուլյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի փոխտնօրեն ՎազգենԿարապետյանը, ՄԱԶԾ–ի «Կոլբա նորարարական լաբորատորիայի» ղեկավար ՄարինաՄխիթարյանը Հայաստանից  և  Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչ ՋանսուՍարաջըIstanbul Startup Angels-ի գործընկեր և ներդրող ԷմրեՕզբեկը Թուրքիայից:

 

Մասնակից սկսնակ ձեռներեցների կողմից հեղինակավոր ժյուրիին ներկայացվեցին հետևյալ բիզնես գաղափարները՝

 

Home Planning.  ինտերիերի առցանց ձևավորման հարթակ, որտեղ օգտատերերը կարող են գտնել համակարգում գրանցված  կահույքի խանութներում առկա ապրանքները, եւ ինքնուրույն, վիրտուալ տիրույթում փորձարկումներ անել՝ տարածքը ձեւավորելու համար:

 

TPI. առցանց հարթակ, որը սահմանափակ հնարավորություններով անձանց վաստակելու և հասարակությանը լիարժեք ներգրավվելու տեսլական է առաջարկում: TPI թիմը ոչ միայն օգնելու է հատուկ կարիքներով մարդկանց առցանց վաճառել իրենց պատրաստած իրերը կամ առաջարկել ծառայություններ, այլև սովորեցնելու է նրանց՝ ինչպես պատրաստել տարբեր ձեռքի աշխատանքներ: 

 

Paqqy-ի նպատակն է միավորել մարդկանց առաքման նոր և ինքնատիպ ցանցում: Paqqy հարթակում մարդիկ կարող են առաքման պատվեր գրանցել և նա, ում հարմար կլինեն առաջարկվող պայմաները, կառաքի փաթեթը հասցեատիրոջը:

 

Evreka-ի մարտահրավերը խելացի քաղաքների և աղբահանության կազմակերպման նոր կոնցեպտն է: Հատուկ սենսորները թույլ կտան հետևել քաղաքի աղբամանները, տեսնել՝ որքանով են լցված, որքան է ջերմաստիճանը և ճիշտ կարգավորել աղբահանության գործընթացը:

 

Semt.  օգտատիրոջ տեղայնացման սկզբունքով աշխատող հաղորդագրությունների հարթակ՝ ուղղված առքուվաճառքի իրականացմանը: Semt հարթակը թույլ կտա կատարել ներհամայնքային գնումներ, վաճառք և իրերի փոխանակում՝ առանց ստիպված լինելու սպասել առաքման համար:

 

Սթարթափ գաղափարների ներկայացումից հետո ժյուրիի անդամները՝ փակ կարգով գնահատեցին թիմերի աշխատանքը: Գնահատման չափանիշներն էին՝ բիզնես գաղափարի հավակնոտությունը, շուկայի իմացությունը, նորարարությունը, գաղափարի իրագործումը, ինչպես նաև բիզնես մոդել: Արդյունքները գաղտնի մնացին մինչ մայիսի 13-ը:

 

Մայիսի 13-ին Հանրային լրագրության ակումբում մամլո ասուլիսի ընթացքում ամփոփվեց ամբողջական նախագիծը, հայտարարվեցին հաղթող թիմերը: Խոսքով հանդես եկան իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները՝ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար, սթարթափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար ԱրտաշեսՎարդանյանը, «Հանրային լրագրության ակումբի» նախագահ ՍեդաՄուրադյանը, ՀԼԱ Հայաստան-Թուրքիա նախագծերի ղեկավար ԷսթերՀակոբյանը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) ներկայացուցիչ ՋանսուՍարաջը, խորհրդատուներ ԱրսենԲաբայանը,  ժյուրիի անդամ ԷմրեՕզբեկը:

 

Թե ինչպես առաջացավ «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագիծն, ասուլիսի ժամանակ պատմեց Սեդա Մուրադյանը: «Մոտ մեկ ու կես տարի առաջ մեր գործընկեր ՏԵՊԱՎ հիմնադրամի հետ աշխատում էինք մի գաղափարի վրա, որը կկամրջեր Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Այն վերաճեց «Ձեռներեցների փոխայցելություններ» անունը կրող փորձնական մի ծրագրի, որն էլ ներառվեց Եվրամիության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրում և ընթացքում դարձավ երկարաժամկետ ծրագիր: Անցած տարվա նոյեմբերին մենք Հայաստանում հյուրընկալեցինք մեծ պատվիրակություն Թուրքիայից: Այդ այցելության ընթացքում տեղի ունեցավ նաև Հայաստան-Թուրքիա «Սթարթափ ուիքենդը»», - նշեց Սեդա Մուրադյանը: Նա նաև հավելեց, որ ծրագիրն առանձնանում է, քանի որ փակ սահմաններ և պատմական չլուծված խնդրներ ունեցող երկրների ներկայացուցիչները խառը խմբերում աշխատում էին համատեղ տարբեր նորարարական գաղափարների զարգացման շուրջ: Ծրագիրը մաս էր կազմում «ԻննոՈւիքենդ» ֆորումի, որն իրականացվել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կողմից՝ ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական միության կողմից:

 

«Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծին ի շարունակություն սկսվեց «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» ծրագիրը, որը ներկայացրեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Վարդանյանը: «Ծրագրի յուրահատկությունն այն է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ձեռներեցներին հնարավորություն տրվեց անցնել ընդգրկուն երկու ամսվա ինտենսիվ խորհրդատվություն: Մարտի վերջին տեղի ունեցավ արագացված դասընթաց, որի ընթացքում թիմերը խորհրդատուների և փորձագետների հետ աշխատեցին իրենց գաղափարները զարգացելու և առաջ տանելու ուղղությամբ»,- նշեց Վարդանյանը:

 

Ծրագիրը մեծ հետաքրքրություն և արձագանք է առաջացրել նաև Թուրքիայում, ինչի մասին ավելի մանրամասն պատմեց ՏԵՊԱՎ-ի ներկայացուցիչ Ջանսու Սարաջը: Իր խոսքում նա նաև կենտրոնացավ երկու հասարակությունների հարաբերությունների կարգավորման վրա՝ ընդգծելով, որ բիզնես կապերի հաստատումը և ամրապնդումը կարող է օգնել երկու պետությունների հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Մենք հավատում ենք, որ բիզնես կապերի ամրապնդումը կարող է կարևոր նշանակություն ունենալ երկու երկրների հրաբերությունների կարգավորման հարցում: Ծրագրի ավարտին մենք տեսնում ենք, որ հաջողություն ունեցանք», - նշեց Սարաջը: Նրա խոսքով, ծրագիրը թույլ տվեց մոտեցնել և ավելի ճանաչելի դարձնել Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: «Հիշում եմ Թուրքիայում քննարկումներից մեկի ժամանակ մեր ներդրողներից մեկը նշեց, որ տեղյակ չէր, որ Հայաստանում կան տաղանդավոր երիտասարդ ձեռներեցներ  և ավելացրեց, որ պատրաստ է ներդնել լավ գաղափարի մեջ անկախ նրանից, թե այն որտեղ է իրականացվում», - հիշեց բանախոսը: Նա հավելեց, որ ի սկզբանե սա դիտարկում էր որպես փորձնական ծրագիր, բայց այժմ այն զարգացել է և դարձել գործընթաց: «Կարծում ենք, որ ապագայում կընդարձակենք այն, հրեշտակ ներդրողներ կներգրավենք և ցանցեր կձևավորենք», - տեղեկացրեց Սարաջը:

 

Թիմերի նախագծերը և գաղափարները գնահատող ժյուրիի անդամ Էմրե Օզբեկը նկատեց, որ ներկայացված գաղափարներն ակտուալ են, քանի որ ուղղված են կարևոր խնդիրների լուծման: «Այդ գաղափարները կարևոր են նաև այն առումով, որ թիմերը ցանկանում են լուծել դրանց միջոցով ոչ միայն ուրիշի, այլ իրենց խնդիրները: Թիմերն իրենք են առնչվում այդ խնդիրների հետ և ցանկանում են դրանք լուծել, ինչը կարևոր է», - նշեց Օզբեկը՝ հավելելով ևս մեկ կարևոր հանգամանք, որ վերպատրաստման և խորհրդատվական աշխատանքի արդյունքում թիմերի գաղափարները շատ ավելի բարելավվել են:

 

Բանախոսների կարծիքով ծրագիրը նախ հնարավորություն է երկու երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների ներկայացուցիչների համար ճանաչել միմյանց և հնարավորության դեպքում ձևավորել համատեղ աշխատանքային միջավայր:

 

«Մենք չգիտեիք, թե որքան է Հայաստանը կամ Թուրքիան հեռու սիլիկոնյան հովտից: Այս այցելությունները հնարավորություն էին ճանաչել և բացահայտել միմյանց կարողությունները: Ափսոս կլինի այս ամենը թողնել ճանաչողական մակարդակի վրա և չշարունակել, չխորացնել այն: Տեսնելով Թուրքիայում ՏՏ ոլորտի ներուժը և ուսումնասիրելով Հայաստանի նույն որոլտը՝ ներքին համոզվածություն ունեմ, որ մենք կարող ենք ստեղծել Արարատյան հովիտը և հպարտանալ դրանով», - նշեց ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը:

 

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մրցանակաբաշխություն և հայտնի դարձավ «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի հաղթողը՝ Evrekaթիմը Թուրքիայից: «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի կողմից բիզնես գաղափարն իրագործելու համար  թիմին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ չորս հազար եվրոյի չափով:

 

Հաղթող թիմից բացի խրախուսական մրցանականեր էին նախատեսվել ևս երեք անվանակարգում՝ լավագույններկայացում, որի համար խրախուսական պարգև ստացավ Paqqy թիմը Հայաստանից, ամենաիրատեսականգաղափարորի համար մրցանակի արժանացավ Home Planning թիմը Հայաստանից և լավագույնտեխնոլոգիականլուծում անվանակարգում կրկին լավագույն ճանաչվեց նախագծի հաղթող Evreka թիմը: Մյուս թիմերը ևս մասնակցության համար փոքրիկ հուշ-նվերներ ստացան նախագծի կողմից: 

 

Բոլոր միջոցառումները ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է Հանրային լրագրության ակումբի և Մեդիա կենտրոնի յութուբյան ալիքներով: Տեսագրությունները կարող եք դիտել այստեղ:

 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծը մեկնարկել է փետրվարին և ընթացել երեք փուլով: Կարողությունների զարգացման առաջին փուլում (23 փետրվար -23 մարտ, 2015) թիմերի հետ աշխատել են Հայաստանից և Թուրքիայից ընտրված խորհրդատուներ՝ առցանց սեսիաների միջոցով, տեղի է ունեցել կարիքների գնահատում և դրանց ուղղությամբ տարվել են աշխատանքներ: Այնուհետև թիմերի անդամները միավորվել են Հայաստանում՝ քառօրյա արագացված դասընթացի (մարտ 26-29) շրջանակներում: Խորհրդատվության երկրորդ շրջանում  (ապրիլ 2015) թիմերը լրամշակել են իրենց գաղափարները և նախապատրաստվել մայիսի 12-ին ներկայացնելիք ելույթներին: 

 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծն իրագործվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) հետ համագործակցությամբ:  Նախագիծը հսմաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: 

 

«Տեխնոլոգիաներառանցսահմանների» նախագիծը «ԻննոՈւքենդի» տարածաշրջանային նախաձեռնությունում ներառված և «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի մաս կազմող «Հայաստան-Թուրքիա սթարթափ ուիքենդի» հաջորդ փուլն է, որի իրականացումը հնարավոր դարձավ «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» հաջողության արդյունքում: «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագիծը իրականացվել է Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

 

«ԻննոՈւիքենդ 2014» նորարարության տարածաշրջանային ֆորումը տեղի է ունեցել 2014թ.-ի նոյեմբերի 8-9-ին Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնում` ԱՄՆ դեսպանատան և ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր