Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Բիզնես բանակցություններ և միջմշակութային հաղորդակցության հմտություններ
24.09.2016
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ

Սեպտեմբերի 24-ին Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին մասնակցել պատրաստվող Հայաստանյան 10 սթարթափերի ներկայացուցիչների համար կանցկացնի «Բիզնես բանակցություններ և միջմշակութային հաղորդակցության հմտություններ» ուղղվածությամբ նախապատրաստական դասընթաց «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

Դասընթացի առաջին մասում մասնակիցները կծանոթանան Թուրքիայի մշակութային, քաղաքական և սոցիալ-տնտեսական առանձնահատկություններին, կքննարկեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման գործընթացը, առկա խնդիրները, որոնք կներկայացնի թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Մասնակիցները կհանդիպեն նաև կոնֆլիկտաբան Արտակ Այունցի հետ, ով կանդրադառնա կոնֆլիկտների կարգավորման տարբեր մոդելներին, մասնավորապես՝ քննարկելով հայ-թուրքական օրինակը: Հանդիպման ընթացքում նախատեսվում է նաև սիմուլացիոն խաղ և քննարկում:

Դասընթացի երկրորդ մասում «ԼեգալԼաբ» իրավաբանական բուտիկ ընկերության հիմնադիր-բաժնետեր Ստեփան Խզրթյանի օգնությամբ սթարթափերի ներկայացուցիչները ձեռք կբերեն գործնական հմտություններ՝ բիզնես միջավայրում հմուտ բանակցություններ վարելու վերաբերյալ:

Ինչպե՞ս բանակցել տարբեր երկրների բիզնես միջավայրեր ներկայացնող ներդրողների հետ, ինչպե՞ս գրավել ներդրողների ուշադրությունը, ինչպե՞ս կայուն գործարար կապեր հաստատել այլ ձեռնարկատերերի ու սթարթափ միջավայրի ներկայացուցիչների հետ, ինչպե՞ս լինել հիշվող եւ տպավորիչ, ինչպե՞ս արդյունավետ օգտագործել կարճ ժամանակահատվածը՝ սթարթափը գրավիչ ներկայացնելու համար, ինչպե՞ս կազմակերպել բիզնես հանդիպումները, որո՞նք են բիզնես հանդիպումների եւ բանակցությունների «կարելիներն ու չիկարելիները»: Այս եւ բանակցություններին վերաբերող մի շարք այլ հարցեր են քննարկվելու դասընթացի ժամանակ:

Սեպտեմբերի 17-ին հոկտեմբերի 6-10-ը տեղի ունենալիք «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին Հայաստանից մասնակցող պատվիրակությունում ընդգրկված 10-ը սթարթափերի ներկայացուցիչները մասնակցել են նախապատրաստական դասընթացի առաջին փուլին, որը նպատակ ուներ զարգացնել սթարթափի գաղափարը ներդրողներին ներկայացնելու հմտությունները:

Հայաստանյան պատվիրակության անդամները ներկայացնում են տարբեր սթարթափ նախագծեր. խաղերի ծրագրավորում, «խելացի» տան կառավարման համակարգեր, օգտատերերի տվյալների անվտանգություն, հերթագրման ավտոմատացված համակարգեր և այլն:

Այս տարի հեղինակավոր «StartupIstanbul» ֆորումին 135 երկրից դիմել են 24.646 սթարթափեր, որոնցից միայն շուրջ 500-ը կմասնակցեն միջոցառմանը, իսկ նրանցից լավագույն 15-ը հնարավորություն կունենան բեմից ելույթ ունենալ 4000-ից ավելի մասնակից ունեցող լասարանի առջև: Այդ 500 սթարթափերի շարքում են նաեւ Հայաստանյան 10-ը ընկերությունները, որոնց մասնակցությունը հնարավոր է դարձել ՀԼԱ-ի և ՏԵՊԱՎ հիմնադրամի համակարգմամբ, «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի շրջանակներում:

Հայաստանը ներկայացնող սթարթափերը միջոցառման ընթացքում կմասնակցեն նաև Սթարթափերի ցուցահանդեսին՝ առանձին տաղավարում ներկայացնելով ոչ միայն սեփական ընկերությունը, այլ նաև Հայաստանի ՏՀՏ էկոհամակարգը, ինչպես նաեւ, «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը:

 

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր