Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Հայաստան-Թուրքիա ճամփորդության եւ փորձի փոխանակման նոր հնարավորություններ
13.02.2017
Հայաստան | Հրանտ Դինք հիմնադրամ
Հրանտ Դինք հիմնադրամը սիրով հրավիրում է մարդու իրավունքներով զբաղվող կառույցների ներկայացուցիչների և ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող անհատների` մասնակցելու Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի և Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի վերաբերյալ տեղեկատվական հանդիպման։

Սկսած 2014 թվականից Հրանտ Դինք հիմնադրամը ջանքեր է գործադրում երկու հարևան երկրների միջև տարբեր ոլորտներում ուղղակի կապն ու համագործակցությունը խթանելու համար՝ հենվելով քաղաքացիական հասարակության ներուժի վրա, մնալով քաղաքական զարգացումներից բացարձակ անկախ։

 

Այդ պատճառով 2014 թվականից հիմնադրամը գործարկել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն ու Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծը՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

 

Տեղեկատվական հանդիպումը կկայանա Հյուման Ռայթս Հաուս Երևանում, փետրվարի 13-ին, ժամը 14:00-ին` Հովսեփ Էմին 119/2 հասցեում։

Վայր
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր