Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Ցուցահանդես և համերգ Ստամբուլում. «Կապույտ գնդակ»
04.05.2017
Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Անադոլու Քյուլթուրը իրականացնում է «Քաղաքների հանդիպում» նախագիծը՝ ուղղված Գյումրիի ու Բուրսայի արվեստի, մշալույթի և հասարակական գործիչների, քաղաքապետարանների միջև երկխոսության հաստատմանն ու զարգացմանը:

«Մարդկանց մոլորակ» շարժման և Ջագ-Բամբիռի համագործակցության արդյունքում ծնված «Կապույտ գնդակ» խորագրով ցուցահանդեսն ու համերգը այս ծրագրի շրջանակներում նախատեսված միջացառումներից առաջինն է, որ անցկացվելու է Բուրսայում և Ստամբուլում՝ Գյումրիի Gallery 25-ի և Բուրսայի Նիլուֆերի քաղաքապետարանի հետ համատեղ:


Ստամբուլում «Կապույտ գնդակ» ցուցահանդեսի բացումը և համերգը տեղի կունենա մայիսի 4-ին, 2017թ. Դեպոյում (Թոփհանե): Ցուցահանդեսը կտևի մայիսի 4-18-ը:

 

«Մարդկանց մոլորակ» մշակութային ու հասարակական շարժումը հիմնվել է Գյումրիում Արմեն Տեր-Մկրտչյանի և Գևորգ Սարգսյանի կողմից: Շարժման հիմնական գաղափարախոսությունը ամփոփված է «Աշխարհի միակ շքեղությունը մարդկային շփման  շքեղությունն է» արտահայտությամբ, որը վերցվել է Էքզյուպերիի «Մարդկանց մոլորակ» պատմվածքից: Սերտորեն համագործակցելով Gallery 25-ի հետ, շարժումը  իրականացնում է համերգներ, ցուցահանդեսներ, պերֆորմանսներ և ուսումնասիրություններ: «Կապույտ գնդակ» ցուցահանդեսին ներկայացված են Վազգեն Փահլավունի Թադևոսյանի, Վահան Թոփչյանի, Աղավնի Ղազարյանի, Էդ Թադևոսյանի, Լևոն Ֆլջյանի, Արմեն Տեր-Մկրտչյանի, Գևորգ Սարգսյանի, Հրաչ Վարդանյանի, Կարեն Բարսեղյանի, Գոհար Մարտիրոսյանի և Գագիկ Ղազարեի գործերը:

 

Բամբիռ ռոք խումբը հիմնվել է Գյումրիում 1978 թ. Գագիկ «Ջագ» Բարսեղյանի կողմից: Բամբիռը երաժշտական խումբ է, մտքի դպրոց,  մոտեցում, որտեղ չորս տասնամյակներ շարունակ խաչվել են ավելի քան 50 երաժիշտների ճանապարհներ: Լինելով Սովետական Միության լավագույն ռոք խմբերից մեկը՝ Բամբիռը հիմնականում  կատարել է ավանդական հայկական երաժշտություն, ներկայացրել Կոմիտասի ու միջնադարյան հայկակական ժողովրդական ստեղծագործությունները՝ ժամանակակից մեկնաբանությամբ: Ջագ Բարսեղյանը ձայնագրում է սոլո և խմբակային ալբոմներ, ինչպես նաև ելույթ ունենում Բամբիռի անդամների և այլ երաժիշտների հետ միասին:

 

«Կապույտ գնդակ»-ը Ջագ Բարսեղյանի ստեղծագործությունն է, այն  գոերգ է՝ նվիրված կապույտ մոլորակին՝ երկրագնդին: Երգը միավորում է երկրագնդի մարդկանց, ովքեր պատասխանատու են մոլորակի համար: Երգը՝ միաձուլվելով Մարդկանց մոլորակի գաղափարախոսությանը՝ սկիզբ է դրել «Կապույտ գնդակ» կոնցեպտին, որտեղ երաժշտության, նկարչության, լուսանկարչության ու վիդեո արվեստի միջոցով արծարծվում են մարդկային հիշողությանը, ինքնությանը, տարածքին ու հայրենիքին առնչվող հիմնահարցեր:

Վայր
Օրացույց
Նոյեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ