Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
«Հայաստան-Թուրքիա. երկխոսության ուղիների որոնում» միջազգային գիտաժողովի հրավեր
18.05.2017
Հայաստան |
18-19 մայիսի, 2017

Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում
(ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ալեք Մանուկյան 1, Երևան, Հայաստան)

ԲԱՆԱԽՈՍՆԵՐ
Ումիթ Ունգոր (Ուտրեխտի համալսարան, Հոլանդիա) և Վիգեն Չեթերյան (Ժնևի Վեբստերի համալսարան, Շվեյցարիա)

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Գիտաժողովը նախաձեռնվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում:


Գիտաժողովի նպատակն է ստեղծել մտքերի փոխանակման և երկխոսության հարթակ Հայաստանի և Թուրքիայի հետազոտողների, տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետների, ուսանողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պետական հատվածի միջև:


Գիտաժողովը կմեկտեղի շուրջ 40 մասնակցի Հայաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և Եվրոպայի երկրներից: Գիտաժողովում կներկայացվեն ու կքննարկվեն տնտեսության, զբոսաշրջության, միջազգային հարաբերությունների, սոցիալ-հոգեբանական և այլ ոլորտներ ներկայացնող հետազոտություններ:


ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԼԵԶՈՒՆ


Գիտաժողովի աշխատանքային լեզուները հայերենն ու անգլերենն են՝ համընթաց թարգմանությամբ:

ՕՐԱԿԱՐԳ
Օրակարգին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:


ԳՐԱՆՑՈՒՄ


Գիտաժողովին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎԸ մինչև մայիսի 15-ը:


ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ խնդրում ենք գրել ծրագրի համակարգող Նարինե Իշխանյանին
[email protected] հասցեով կամ զանգահարել (+37410) 57 48 68 (ներքին` 103)
հեռախոսահամարով:


ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ՄԱՍԻՆ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամ


Գիտաժողովի կազմակերպիչը Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-
Հայաստան հիմնադրամն է: ՀՌԿԿ-Հայաստանն իր գործունեությունն սկսել է 2003 թվականին՝ որպես
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մայրաքաղաքներում հիմնված Հետազոտական ռեսուրսների
կովկասյան կենտրոնների ցանցի մի մաս: Երկար տարիներ զարգանալով Նյու Յորքի Քարնեգի
կորպորացիայի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի
ծանրակշիռ աջակցությամբ, 2013թ. կեսերից ՀՌԿԿ-Հայաստանը ստացել է անկախ հիմնադրամի
կարգավիճակ՝ շարունակելով հետապնդել հասարակագիտական հետազոտություններն ու
հանրային քաղաքականության վերլուծությունը խթանելու հիմնական նպատակը: Հավելյալ
տեղեկության համար խնդրում ենք այցելել www.crrc.am կայք:


ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ


«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագիրն
իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից
բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական
աջակցությամբ §Կայունության և խաղաղության ամրապնդման գործիքի¦ շրջանակներում: Ծրագրի
երկրորդ փուլը հիմնված է 2014-2015թթ. իրականացված առաջին փուլի արդյունքների վրա: Ծրագրի
նպատակն է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության
ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղության և կայունության
հաստատմանը, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծությանը:

Ուղիղ Հեռարձակում
Վայր
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր