Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպումներ՝ ուղղված կապերի խթանմանը
20.07.2017
Թուրքիա | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Որպես շարունակություն մայիսին Երեւանում տեղի ունեցած «Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում» միջոցառմանը՝ Հանրային լրագրության ակումբը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) հետ համատեղ գործարար կապերի հաստատման նպատակով նախաձեռնում է հանդիպումներ հայաստանյան վենչուրային հիմնադրամների, սթարթափների ինկուբատոր ընկերությունների ներկայացուցիչների եւ Ստամբուլում տեղակայված վենչուրային հիմնադրամների, հրեշտակ ներդրողների համայնքի եւ ինկուբացիոն կենտրոնների ներկայացուցիչների միջև:

Գործարար կապերի խթանմանն ուղղված հանդիպումները տեղի կունենան Ստամբուլում 2017թ.-ի հուլիսի 20-21-ը՝ նպատակ ունենալով Հայաստանի և Թուրքիայի զարգացող հրեշտակ ներդրողների համայնքների միջև փորձի փոխանակման և կապերի հաստատման ավելի լայն հնարավորություններ ստեղծել:

 

Մի կողմից նպատակ ունենալով զարգացնել համագործակցության մշակույթը եւ առավելագույնս օգտագործել Հայաստանի սթարթափ ներուժը, մյուս կողմից նկատի ունենալով Թուրքիայի հսկայական ներդրումային կարողությունները՝ պատվիրակությունը կունենա ճանաչողական այցեր եւ անհատական հանդիպումներ Ստամբուլի մի շարք ամենահաջողված և ակտիվ հրեշտակ ներդրողների ցանցերի եւ ինկուբացիոն կենտրոնների հետ, ինչպիսիք են՝ «Koc Incubation Center»-ը, «Galata Business Angels»-ը, «BIC Angels-»ը, «212 VC», «Revo Capital»-ը, «Istanbul Startup Angels»-ը և այլն: Հայաստանյան պատվիրակության կազմում են՝

  • Աշոտ Արզումանյան՝ SmartgateVC-ի գործընկեր
  • Խեսուս Լոսանո՝ Ձեռնարկատեր, Silicon Seeds
  • Արեգ Գևորգյան՝  Բիզնեսի զարգացման ղեկավար «Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների» կենտրոնում
  • Արամ Քեռյան՝ Գործառնական ղեկավար Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռնարկատիրության եւ արտադրության նորարարության կենտրոնում (EPIC), նաև դասավանդում է մի քանի առարկա Գիտության եւ ինժեներության ֆակուլտետում


Նախաձեռնությունը իրականացվում է  Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) կողմից՝որպես «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի բաղադրիչ՝Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղությանը և կայունության հաստատմանը, ժողովրդավարական բազմակարծությանը, ինչպես նաև սոցիալական ներգրավվածությանը հասարակությունների միջև և ներսում: 
 

 

Վայր
Օրացույց
Դեկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ