Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների վրա
06.07.2020
Հայաստան, Թուրքիա | Հրանտ Դինք հիմնադրամ
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների վրա» խորագրով վեբինարի հյուրերն են դոկտոր, պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն, ով Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի նախագահն է, դոկտոր, պրոֆեսոր Թուրգութ Թարհանլըն, ով Ստամբուլի Բիլգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի անդամ է և մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ Զաֆեր Քըրաչըն:

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների վրա» խորագրով վեբինարի հյուրերն են դոկտոր, պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն, ով Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի նախագահն է, դոկտոր, պրոֆեսոր Թուրգութ Թարհանլըն, ով Ստամբուլի Բիլգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի անդամ է և մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ Զաֆեր Քըրաչըն: Մեր քննարկման թեման է լինելու տարբեր ոլորտներում մարդու իրավունքների ոտնահարումը համավարակի ժամանակ, ինչպես օրինակ՝ կրթության, սոցիալական ապահովության, առողջապահության և խոսքի ազատության ոլորտներում: 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու վեբինարին, որը տեղի կունենա երկուշաբթի՝ հուլիսի 6-ին, ժամը 17:00 -ին (Երևանի ժամանակով):

Մասնակցելու համար պետք է միանալ Zoom ծրագրով, սակայն կունենանք նաև ուղիղ հեռարձակում Հիմնադրամի ֆեյսբուքյան էջին: 

Վեբինարի լեզուն թուրքերենն է, սակայն ուղեկցվելու է հայերեն թարգմանությամբ (Zoom ծրագրով միանալու դեպքում): 

Գրանցվելու համար խնդրում ենք հետևել հղմանը:


Հանդիպման Zoom հղումը կտրամադրվի միայն գրանցումից հետո:

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր