Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Ավարտվեց «Թուրք-հայկական երկխոսություն. հակամարտությունների հաղթահարման» ձմեռային դպրոցը
03.02.2015
Հայաստան, Թուրքիա |

Թուրքիայի Օկան համալսարանը, հայաստանյան գործընկերների հետ համատեղ, կազմակերպել է «Թուրք-հայկական երկխոսության և դիսկուրսի ձևափոխման» ձմեռային դպրոց, որն անց է կացվել 2015թ.-ի հունվարի 11-ից  20-ը  Երևանում և  Ստամբուլում: Դպրոցը միավորել է Օկան և Երևանի պետական համալսարանները ներկայացնող14 ուսանողի, (7 Հայաստանից և 7 Թուրքիայից) դասախոսների գիտնականների:

 

Ձմեռային դպրոցի աշխատանքները սկսվել են Երևանում և քառօրյա հանդիպումից հետո մասնակիցները շարունակել են համատեղ աշխատանքը Ստմաբուլում:

 

Ձմեռային դպրոցը հնարավորություն տվեց երկու երկրների ուսանողներին և դասախոսներին երկխոսել  պատմական տարբեր թեմաների շուրջ, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել այսօրվա հայ-թուրքական հարաբերություննեի վրա, ինչպես նաև  մասնակցել հակամարտությունների հաղթահարման վերաբերյալ սեմինարների: 

 

Ի լրումն ձմեռային դպրոցի հիմնական ծրագրի երիտասարդներին հնարավորություն տրվեց առնչվել երկու քաղաքների մշակութային և քաղաքական անցուդարձին: Երևանում նրանք այցելեցին տարբեր թանգարաններ, իսկ Ստամբուլում մասնակցեցին Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ցույցին:

 

Ձմեռային դպրոցի ստամբուլյան փուլի ընթացքում տեղի ունեցած միջոցառումներից մեկն էր նաև «Երաժշտական ճամփորդություն Հայաստանից Թուրքիա»-ն , որը տեղի ունեցավ հունվարի 18-ին «Ջեզայիր» հանդիպումների սրահում (Գալաթասարայ, Ստամբուլ): Երեկոյի հյուրն էր նշանավոր DJ և երգահան Մուրատ Մերիչը, ով հանդես եկավ դասախոսությամբ:

 

Այս սեմինարները և միջոցառումները հնարավոր դարձրին ոչ միայն կողմերի միջև խաղաղ երկխոսությունը, այլև սկիզբ դրեցին երկու համալսարանների ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի միջև երկարաժամկետ համագործակցությանը:  

 

«Թուրք-հայկական երկխոսություն. հակամարտությունների հաղթահարման» ձմեռային դպրոցը դրամաշնորհային ծրագիր է, որն իրագործվել է Օկան համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնից Ումուտ Ազակի, Երևանի պետական համալսարանի, Կոնֆլիկտների հաղթահարման «Իմեջին» կենտրոնի և Երևանի երիտասարդ պատմաբանների ասոցիացիայի համագործակցության շնորհիվ:

 

Նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական միության  աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի կողմից: 

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր