Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Մուսալեռան վերջին բերդամրոցը՝ Վաքրֆ
06.02.2015
Հայաստան, Թուրքիա |
Նոյեմբերին մեկնարկեց հնգամսյա տևողությամբ «Մուսալեռան վերջին բերդամրոցը՝ Վաքրֆ» նախագիծը, որի նպատակն է նպաստել հայաստանցի և թուրքաբնակ երիտասարդ մուսալեռցի հայերի երկխոսությանը, ինչպես նաև փաստագրական տեսանյութերի պատրաստմամբ հանրությանը ճանաչելի դարձնել Թուրքիայում գտնվող վերջին հայկական գյուղը՝ Վաքըֆը: Վաքըֆը իր 135 հոգանոց բնակչությամբ հայկական գյուղական մշակույթի վերջին հանգրվանն է Անատոլիայում:
 

Փաստագրական նախագծի շրջանակներում ներգրավված երիտասարդները մինչ Վաքըֆում հանդիպելը նախ կնկարահանվեն իրենց բնակավայրերում: Հանդիպման հիմնական նպատակն է լինելու Մուսա լեռան հերոսամարտի հետնորդներին հնարավորություն տալ երկխոսել իրենց ինքնության, մշակույթների, անձնական փորձի, հույսերի, սպասումների եւ թյուր ընկալումների մասին:

 

Նախագիծը նախատեսում է  բարձրացնել այս հարցի շուրջ իրազեկության մակարդակը Հայաստանում և Թուրքիայում՝ ստեղծած փաստագրական ֆիլիմի ցուցադրություններ կազմակերպելով  երկու երկրներում էլ: 

 

«Մուսալեռան վերջին բերդամրոցը՝ Վաքրֆ» նախագիծը ֆինասնավորվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում՝որպես դրամաշնորհային ծրագիր:

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր