Եվրոպական միության նախաձեռնություն
Partners Project
Ագրոբիզնեսի զարգացում
ԵՀՀ-ն և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն»-ի հիմնադրամը համատեղ իրականացնում են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող գյուղատնտեսական ձեռնարկությունների համար նախատեսված ծրագիրը:

Չնայած ցամաքային սահմանի փակ լինելու հանգամանքին` գյուղատնտեսության ոլորտում առկա են հնարավորություններ Հայաստանի և Թուրքիայի միջև գործնական փոխազդեցության հաստատման համար. թուրքական ապրանքները կարելի է գտնել Հայաստանի գրեթե յուրաքանչյուր առևտրային կետում, երկրից երկիր հնարավոր է ուղևորվել պարբերական (շաբաթը մի քանի անգամ) չարտերային թռիչքներով կամ երթուղային ավտոբուսներով, իսկ շարքային քաղաքացիները կարող են հեշտությամբ մուտքի արտոնագրեր ստանալ օդանավակայաններում կամ սահմանային անցակետերում:

 

ԵՀՀ-ն և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն»-ի հիմնադրամը (ԱԳԶԿ հիմնադրամ) համատեղ իրականացնում են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող գյուղատնտեսական ձեռնարկությունների համար նախատեսված ծրագիրը, որը կրում է «Թուրքիայի հետ տնտեսական կապերի ընդլայնում» անվանումը (ԹՏԿԸ): ԹՏԿԸ-ն կոչված է զարգացնել համագործակցությունը Հայաստանում և Թուրքիայում գործող ընկերությունների միջև կաթնամթերքի մշակման, չրերի ատադրության և ջերմոցային տնտեսության ոլորտներում: ԹՏԿԸ ծրագիրը նպատակ ունի` ա) ուսումնասիրել այն հնարավորությունները, որոնք Թուրքիայի գյուղատնտեսական ոլորտի ձեռնարկությունները կարող են առաջարկել հայաստանյան իրենց գործընկերներին վերջիններիս գործունեության կատարելագործման համար, բ) ծանոթանալ նշված երեք ոլորտներում այն տեխնոլոգիական հմտություններին և հնարքներին, որոնք հնարավոր է տեղափոխել Թուրքիայից Հայաստան, ինչպեu նաև գ) ճանաչել այն հատուկ հատվածները, որոնցում Թուրքիայի և Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի ձեռնարկությունները կարող են փոխանակվել փորձով և գիտելիքներով արտադրանքի, ծառայությունների կամ տեխնիկական հնարքների և հմտությունների վերաբերյալ:

 

Ի շարունակություն ԹՏԿԸ ծրագրի և որպես դրա հետագա ընթացքի ապահովման լրացուցիչ միջոց` ԵՀՀ-ն ևԱԳԶԿ-ն կազմակերպելու են նշված առանձին հատվածներին նվիրված երկու գյուղատնտեսական այցեր Հայաստանից Թուրքիա, որոնք կոչված կլինեն նպաստել գյուղատնտեսության համապատասխան հատվածներում կապերի առավել շարունակականությանը: Գյուղատնտեսական շրջագայությունների մասնակիցների կազմում կընդգրկվեն համապատասխան գյուղատնտեսական հատվածներում գործող հայ ֆերմերներ, գյուղատնտեսական ոլորտի ձեռնարկությունների, ինչպեu նաև տվյալ բնագավառում խորհրդատվություն և (կամ) զարգացման ծառայություններ մատուցող շահույթ չհետապնդող կազմակերպությունների կամ միավորումների ներկայացուցիչներ:

 

Թուրքիայում նրանք կայցելեն փոքր և միջին ֆերմերային տնտեսություններ և գյուղատնտեսական ձեռնարկություններ, ինչպեu նաև գյուղատնտեսական տեխնիկա և հատուկ միջոցներ մատակարարող ընկերություններ և գյուղատնտեսական ոլորտը կարգավորող գերատեսչություններ: Այցերի մասնակիցները կտեսնեն գյուղատնտեսության երեք նշված հատվածներում արտադրանքի նոր տեսակներ և առաջատար տեխնոլոգիաներ, կուսումնասիրեն գյուղատնտեսական հատուկ միջոցների և տեխնոլոգիաների մատակարարների համար Հայաստանում իրենց արտադրանքի տարածման հնարավորությունները, ինչպես նաև կծանոթանան թուրքական կողմի փորձին և գիտելիքներին, որոնք հնարավոր կլինի կիրառել հայաստանյան պայմաններում: Մասնակիցները կօգտվեն այցելությունների ընթացքում ընձեռված հնարավորությունից և ուղղակի բանակցություններ կանցկացնեն պոտենցիալ գործընկեր ձեռնարկությունների հետ:

 

Ներկայացված նախաձեռնության շրջանակներում կզարգանան և կաճեն շարունակական գործընկերության հնարավորությունները գյուղատնտեսական ոլորտի ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների և այլ տնտեսական դերակատարների միջև, ինչը տեխնիկական փորձագիտության փոխանակման և առանձին հատվածներում գործարար շփումների աճի շնորհիվ էլ ավելի կխթանի համատեղ բիզնես գործունեությունը երկու երկրների միջև: Այս նախաձեռնությունը կխթանի ուղղակի առևտրի ծավալի և հաճախականության աճը, ինչպեu նաև հատուկ միջոցների և տեխնոլոգիաների փոխանակումը Հայաստանի և Թուրքիայի միջև գյուղատնտեսական երեք թիրախային ոլորտներում, ինչպեu նաև կբերի երկու երկրների գյուղատնտեսական ոլորտի ձեռնարկությունների շրջանակներում խաղաղության կողմնակիցների թվի աճին:

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
«Նկարիչների փոխայցելություններ» նախագիծ. սեպտեմբեր 1, 2014
մամուլի ասուլիս
ծանոթացում
մեկնարկ
շրջայց Երևանում
շրջայց Երևանում
Սոցիալական կայքեր