Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Ահմետ Չեշմենի այցը Երևան
19.04.2015
Հայաստան | Հրանտ Դինք հիմնադրամ
Ահմետ Չեշմենը Դիարբեքիրից (Թուրքիա) կմեկնի Երևան ապրիլի 19-ին: Շուրջ տասը օրվա ընթացքում Ահմետն կհանդիպի Դերսիմի հայերին և նրանցից հարցազրույցներ կվերցնի իր «Դերսիմ 38 կոտորածի վկաները» լուսանկարչական նախագծի համար:

Ահմետ Չեշմենը «Նար լուսանկարներ»-ի անդամ է: «Նար լուսանկարներ»-ի «Ժամանակի փայլը» նախագիծը ֆինանսավորվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհի միջոցներով:

 

Ահմետ Չեշմենը Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի չորրորդ փուլի դրամաշնորհառու է:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը մեկնարկել է 2014թ.-ի մարտ ամսից և շարունակվելու է մինչ 2015թ.-ի մայիսը: Այդ ընթացքում 200 անհատ Հայաստանից և Թուրքիայից հնարավորություն կունենա այցելել հարևան երկիր՝ իրականացնելու իրենց կողմից ներկայացրած  նպատակային ծրագիրը:

 

Ճանապարհորդական դրամաշնորհը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից`Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում:

Վայր
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր