Եվրոպական միության նախաձեռնություն
Partners Project
Հայաստան-Թուրքիա կինոհարթակ
Հայաստան-Թուրքիա կինոհարթակի նպատակն է խրախուսել, որպեսզի երկու երկրների և Սփյուռքի կինոարտադրողները հանդիպեն միմյանց, մտորեն միասին և ստեղծագործեն համատեղ:

Հայաստան-Թուրքիա կինոհարթակի նպատակն է խրախուսել, որպեսզի երկու երկրների և Սփյուռքի կինոարտադրողները հանդիպեն միմյանց, մտորեն միասին և ստեղծագործեն համատեղ: 

 

Հավատալով արվեստի հզոր դերին վերաբերմունքի փոփոխման գործում և հաշվի առնելով, որ կինոն հասարակության լայն շրջանակներին հասանելի ամենաազդեցիկ միջոցն է` Ստամբուլում գործող Անադոլու Քյուլթյուրը և Ոսկե Ծիրան Երևանի միջազգային կինոփառատոնը 2009 թ. ապրիլին հիմնեցին Հայաստան-Թուրքիա կինոհարթակը:

 

Այդ ժամանակվանից ի վեր կինոհարթակը աջակցել է 18 ֆիլմերի ստեղծմանը, որոնցից 11 ավարտվել են, իսկ 5՝ նախաարտադրական փուլում են:

 

Դիանա Կարդումյանի Գալաթա, Արթուր Սուքիասյանի Աղավնիների Վարպետը, Գյուլենգյուլ Ալտնբաշի Մի ՛ կորչեք երեխաներ, Գոռ Բաղդասարյանի Հարևանները, Ալթան Բալի ու Ջանայ Օզդենի Տիկնիկային թատրոն ֆիլմերի պրեմիերան կայացել է 2011 թ. Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

 

Նիկոլ Պեզճյանի Կոշիկներս Պոլիս ձգեցի ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թ. Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնում, Լուսին Դինքի Սարոյանլենդ ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թ. Ստամբուլի միջազգային կինոփառատոնում՝ մրցելով Ազգային մրցույթին: Դերյա Դուրմազի Ծիածան ֆիլմը առաջին անգամ հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացվել  South Eastern Europe a Paris փառատոնի ժամանակ, Դևրիմ Աքքայայի Հող վերնագրով ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 2014 թ. Ստամբուլի միջազգային փառատոնի վավերագրական ֆիլմերի բաժնում: Արթուր Սուքիասյանի Մեր Ատլանտիս ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թ. Անկախ ֆիլմերի փառատոնում և Նիկոլ Պեզճյանի Այս օրից հետո ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է Բեյրութում 2015 թ.:

 

Էրիկ Նազարյանի Ուդի վարպետը, Սևդա Ուսանողլուի Պաստելի աղոտ նկարը, Սենեմ Գյոքչե Օղուլթեքինի Kar’-ը, Սերդար Օնալի Բերդո Մայրիկը և ընկուզենին և Մարինե և Սոնա Քոչարյանների Մուրադը ֆիլմերը նախաարտադրական փուլում են և կավարտվեն 2016 թ. վերջին:

 

2009 թվականից ի վեր` Հայաստան-Թուրքիա կինոհարթակը կազմակերպում է սեմինարներ Երևանում և Ստամբուլում, աջակցում է կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի արտադրությանը, ստեղծում է համատեղ աշխատելու և ստեղծագործելու հնարավորություններ երկու երկրների, ինչպես նաև Սփյուռքի կինոարտադրողների համար:

Օրացույց
Օգոստոս
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ