Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Արթուր Սաքունցի և Արմինե Սադիկյանի այցը Ստամբուլ
23.04.2015
Թուրքիա |
Արթուր Սաքունցը և Արմինե Սադիկյանը Վանաձորից (Հայաստան) կմեկնեն Ստամբուլ ապրիլի 23-ին: Եռօրյա այցելության նպատակն է Թուրքիայի զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ հետազոտություն անելը, նմանատիպ գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ համագործակցելու և երկու երկրներում ռազմականացման մակարդակը նվազեցնելու հնարավորությունները վերլուծելը:

Արթուր Սաքունցը և Արմինե Սադիկյանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անդամներ են:

Արթուր Սաքունցը և Արմինե Սադիկյանը Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի չորրորդ փուլի դրամաշնորհառու են:

 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը մեկնարկել է 2014թ.-ի մարտ ամսից և շարունակվելու է մինչ 2015թ.-ի մայիսը: Այդ ընթացքում 200 անհատ Հայաստանից և Թուրքիայից հնարավորություն կունենա այցելել հարևան երկիր՝ իրականացնելու իրենց կողմից ներկայացրած  նպատակային ծրագիրը:

 

Ճանապարհորդական դրամաշնորհը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից`Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում:

 

Վայր
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր