Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
«ԿԱՊՈՒՅՏ ԳՆԴԱԿ» ցուցահանդես և համերգ. Մարդկանց մոլորակ և Ջագ-Բամբիռ
24.03.2017
Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Անադոլու Քյուլթուրը  իրականացնում է «Քաղաքների հանդիպում» նախագիծը՝ ուղղված Գյումրիի ու Բուրսայի արվեստի, մշալույթի և հասարակական գործիչների, քաղաքապետարանների միջև երկխոսության հաստատմանն ու զարգացմանը:

 

«Մարդկանց մոլորակ» շարժման և Ջագ-Բամբիռի համագործակցության արդյունքում ծնված «Կապույտ գնդակ» խորագրով ցուցահանդեսն ու համերգը այս ծրագրի շրջանակներում նախատեսված միջացառումներից առաջինն է, որ անցկացվելու է Բուրսայում և Ստամբուլում՝ Գյումրիի Gallery 25-ի և Բուրսայի Նիլուֆերի քաղաքապետարանի հետ համատեղ:

 

«Մարդկանց մոլորակ» մշակութային ու հասարակական շարժումը հիմնվել է Գյումրիում Արմեն Տեր-Մկրտչյանի և Գևորգ Սարգսյանի կողմից: Շարժման հիմնական գաղափարախոսությունը ամփոփված է «Աշխարհի միակ շքեղությունը մարդկային շփման  շքեղությունն է» արտահայտությամբ, որը վերցվել է Էքզյուպերիի «Մարդկանց մոլորակ» պատմվածքից: Սերտորեն համագործակցելով Gallery 25-ի հետ, շարժումը  իրականացնում է համերգներ, ցուցահանդեսներ, պերֆորմանսներ և ուսումնասիրություններ: «Կապույտ գնդակ» ցուցահանդեսին ներկայացված են Վազգեն Փահլավունի Թադևոսյանի, Վահան Թոփչյանի, Աղավնի Ղազարյանի, Էդ Թադևոսյանի, Լևոն Ֆլջյանի, Արմեն Տեր-Մկրտչյանի, Գևորգ Սարգսյանի, Հրաչ Վարդանյանի, Կարեն Բարսեղյանի, Գոհար Մարտիրոսյանի և Գագիկ Ղազարեի գործերը:

 

Բամբիռ ռոք խումբը հիմնվել է Գյումրիում 1978 թ. Գագիկ «Ջագ» Բարսեղյանի կողմից: Բամբիռը երաժշտական խումբ է, մտքի դպրոց,  մոտեցում, որտեղ չորս տասնամյակներ շարունակ խաչվել են ավելի քան 50 երաժիշտների ճանապարհներ: Լինելով Սովետական Միության լավագույն ռոք խմբերից մեկը՝ Բամբիռը հիմնականում  կատարել է ավանդական հայկական երաժշտություն, ներկայացրել Կոմիտասի ու միջնադարյան հայկակական ժողովրդական ստեղծագործությունները՝ ժամանակակից մեկնաբանությամբ: Ջագ Բարսեղյանը ձայնագրում է սոլո և խմբակային ալբոմներ, ինչպես նաև ելույթ ունենում Բամբիռի անդամների և այլ երաժիշտների հետ միասին:

 

«Կապույտ գնդակ»-ը Ջագ Բարսեղյանի ստեղծագործությունն է, այն  գոերգ է՝ նվիրված կապույտ մոլորակին՝ երկրագնդին: Երգը միավորում է երկրագնդի մարդկանց, ովքեր պատասխանատու են մոլորակի համար: Երգը՝ միաձուլվելով Մարդկանց մոլորակի գաղափարախոսությանը՝ սկիզբ է դրել «Կապույտ գնդակ» կոնցեպտին, որտեղ երաժշտության, նկարչության, լուսանկարչության ու վիդեո արվեստի միջոցով արծարծվում են մարդկային հիշողությանը, ինքնությանը, տարածքին ու հայրենիքին առնչվող հիմնահարցեր:

 

Միջոցառման ժամանակացույցը՝

ԲՈՒՐՍԱ

Ցուցահանդես՝ «Կապույտ գնդակ» - Մարդկանց մոլորակ
Ապրիլի 11-30, 2017թ.
Նազիմ Հիքմեթ մշակույթի կենտրոն, Նիլուֆեր

 

Համերգ՝ «Կապույտ գնդակ»  - Ջագ-Բամբիռ
Մայիսի 3, 2017թ.
Նազիմ Հիքմեթ մշակույթի կենտրոն, Նիլուֆեր

 

ՍՏԱՄԲՈՒԼ

Ցուցահանդես և համերգ: «Կապույտ գնդակ» - Մարդկանց մոլորակ, Ջագ-Բամբիռ
Ցուցահանդեսի բացում և համերգ՝ Մայիսի 4, 2017թ.
Ցուցահանդես՝ Մայիսի 4 – 18, 2017թ.
Դեպո, Թոփհանե

Օրացույց
Հոկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ