Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
«Սարն ի վեր». Չենգիզ Չանդարը և Թեդ Բողոսյանը կկիսվեն մեզ հետ իրենց անձնական ճամփորդություններով
22.06.2015
Սիվիլիթաս հիմնադրամ
Հայ եւ թուրք հասարակությունները դեռեւս միմյանց ընկալում են միայն պատմության պրիզմայով կամ առասպելների հիման վրա՝ առանց լիարժեք գիտելիքների:

Ցանկացած միջսահմանային երկխոսություն սահմանափակված է մի քանի հարյուր անհատների շրջանակում: Նրանց հարաբերությունները եւ քննարկումները չեն ընդլայնվում հանրության շրջանում:

Այս ծրագրի շնորհիվ յուրաքանչյուր կողմից մեկ անձ ներգրավվում է երկխոսության մեջ` զրուցելու երկու երկրների պատմական և քաղաքական լարված մթնոլորտի և ապագայի վերաբերյալ իրենց անձնական տեսակետների մասին:

 

Թեդ Բոգոսյանը ծնվել է Ամերիկայում ևվավերագրական ֆիմեր է ստեղծում: 25 տարի առաջ նա մեկնել է Մարդին՝ նկարահանելու փաստավավերագրական ֆիլմ`«Հայկական ճամփորդություն»:

 

Չենգիզ Չանդարը լրագրող եւ մտավորական հանրային դեմք է, հանդիսանում է Հրանտ Դինքի անձնական ընկերը եւ հետեւողական քաղաքացիական ձայնը, որը նպաստում է անցյալի բաց ուսումնասիրությանը: Նա ապրել եւ աշխատել է Լիբանանում եւ ծանոթ է հայկական սփյուռքի զգացմունքներին:


Երկուշաբթի, հունիսի 22-ին, 2015, Զեկույց, ժամը 19:00 Ընդունելություն՝ 21:00:
Բողոսյան հիմնադրամ – Վիլլա Իմփեյն, Ավենուր Ֆրանկլին Ռուզվելտ փողոց 67 – 1050, Բրյուսել


Վայր
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր