Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից
Միջոցառումներ
«Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» ավարտը և լավագույնների ընտրությունը
09.11.2014
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Նոյեմբերի 9-ին ժամը 18:00-ին Գյումրիի Տեխնոպարկում (հասցե՝ ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկի 27) տեղի կունենա «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» փակման հանդիսավոր արարողությունը «ԻննոՈւիքենդ» միջոցառումների շարքի շրջանակներում, որի ընթացքում կհրապարակվեն ժյուրիի գնահատականները:

Մասնակից թիմերը նույն օրն առավոտյան կներկայացնեն 24 ժամվա ընթացքում իրենց մշակած նախատիպերը, որոնք կգնահատվեն հեղինակավոր ժյուրիի կողմից: Լավագույն ճանաչված թիմը հնարավորություն կստանա մասնակցել ծրագրի հետագա փուլերին, այդ թվում՝ Թուրքիա նախատեսվող ձեռներեցների փոխայցելությանը:

«ԻննոՈւիքենդի» փակման արարողության ժամանակ կհրապարակվեն նաև  Հեքըթոն[ՅԱՆ] 2014 Գյումրի և «Ձեռներեցների դասընթացի» (Armenia FTW) միջոցառումների ժյուրիների գնահատականները:

 

Միջազգային  չափանիշներով իրականացվող «Սթարթափ ուիքենդը» մրցույթ է, որի ընթացքում ստեղծվում են նոր ծրագրեր եւ բիզնես նախաձեռնություններ: Այս միջոցառումը մասնակիցներին հնարավորություն է տալիս կիսվել միմյանց հետ բիզնես գաղափարներով:  «Սթարթափ ուիքենդը» տեղի է ունենալու Հեքըթոն[ՅԱՆ] 2014-ին և ԱՄՆՄԶԳ աջակցությամբ իրականացվող ՏՀՏ ոլորտի ձեռներեցների դասընթացին զուգընթաց: Այս երեք միջոցառումները միավորվել են «ԻննոՈւիքենդ» (Inno Weekend) խորագրի ներքո:

Օրացույց
Մայիս
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Մենք աշխատում ենք ամուր կապեր և արդյունավետ համագործակցություն ստեղծել
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ