Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Ժամանակակից պարարվեստին նվիրված կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն
13.02.2017
Հայաստան |
Պարի մասին պատմող ֆիլմերի ցուցադրության հարթակները փոքրաթիվ են: Եկեք միասին դիտենք արվեստի այս ժանրին նվիրված կարճամետրաժ ֆիլմեր՝ աշխարհի տարբեր անկյուններից: Եկեք հիշենք շարժման ուժը: Ֆիլմերի մեծամասնությունը ցուցադրվել է Նիդեռլանդներում անկացկացվող ամենամյա «Cinedans» փառատոնի շրջանակներում:

Միջոցառումը կվարի «Նեսթ արթիսթս ռեզիդենսի քըմյունիթի սենթր» (Nest Artists Residency and Community Center)-ի անդամ, ժամանակակից պարերի կատարող եւ տեսաօպերատոր Դույգու Բոստանչին: Վերջինս Հրանտ Դինք հիմնադրամի դրամաշնորհառու է: Պարային ֆիլմերի ցուցադրությունն իրականացվում է Հրանտ Դինք Հիմնադրամի Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի ֆինանսական աջակցությամբ`Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագրի շրջանակներում:

 

Միջոցառումը տեղի կունենա Փետրվարի 17-ին, ժամը 20:00-ին, Ժամանակակից արվեստի ինստիտուտում (հասցե՝ Այգեստան, 5-րդ փողոց, Ֆիզկուլտուրնիկների 48 Երևան, ՀՀ, 0040):

 

Հավելյալ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:

Վայր
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր