Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
«Ստեղծագործական Գործողություն և Հանրային Միջամտություն» ծրագիր. հայտերի ընդունում
07.01.2015
Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր

Անադոլու Քուլթուր կազմակերպությունը հրավիրում է սոցիալապես և քաղաքականապես ներգրավված անձանց Հայաստանից և Թուրքիայից` մասնակցելու «Ստեղծագործական գործողություն և հանրային միջամտություն» ծրագրին, որը կայանալու է Ստամբուլում մարտի 26-ից 31-ը, 2015 թ.։

Վեցօրյա աշխատաժողովի ընթացքում ստեղծվելու է հարթակ, որտեղ քննարկվելու են ակտիվիզմ, քաղաքական արվեստ, հասարակական միջամտություն, ստեղծագործական դիմադրություն կոնցեպտները` Հայաստանի և Թուրքիայի ներկա հասարակական և քաղաքական խնդիրների կոնտեքստում, որտեղ մասնակիցները միմյանց հետ կկիսվեն նաև սեփական փորձով։ Աշխատաժողովի ժամանակ թուրք, հայ և այլազգի գիտնականնները և փորձագետները կներկայացնեն հաջողության հասած օրինակները։

Մասնակիցները հնարավորություն կունենան ‘ad hoc’ գործունեություն ծավալելու, թիմեր ստեղծելու և համագործակցելու ըստ իրենց հետաքրքրող թեմաների։

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ ՀՈՒՆՎԱՐԻ 23, 2015

Մանրամասներին ծանոթանալու և դիմում հայտը ներբեռնելու համար` www.anadolukultur.org

Տեղեկություն ստանալու և հարցերի դեպքում խնդրում ենք գրել հետևյալ հասցեով` [email protected]

«Ստեղծագործական գործողություն և հանրային միջամտություն» նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում։

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր