Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Ներկայացնում ենք «Ձեռներեցների փոխայցելություններ» և «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծերի մասնակիցներին
11.06.2015
Հայաստան, Թուրքիա | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ

2014-2015թթ.-ի ընթացքում շուրջ 90 մասնակից ներգրավված է եղել Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) Հայաստան-Թուրքիա ՏՀՏ փոխանակման նախագծերում: Փոխադարձ այցելություններին և կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին մասնակցել են երկու երկրների կայացած ձեռներեցներ, ներդրողներ, փորձագետներ, ՏՀՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչներ, ինչպես նաև սկսնակ, երիտասարդ ձեռներեցներ, այդ թվում՝

 

39 երիտասարդ ձեռներեց (ընդհանուր առմամբ 11 սթարթափ թիմ),

41 փորձագետ,

4 ներդրող,

3 կրթական ոլորտի փորձագետ/ներկայացուցիչ,

3 լրագրող:

 

Մասնակիցների աշխարհագրական ընդգրկման պատկերն այսպիսինն է՝

 

Անկարա, Ստամբուլ, Իզմիր, Ատերտոն, Բրուքլին, Երևան, Գյումրի:

 

Մասնակիցներին և աջակիցներին ներկայացնող տվյալների շտեմարանում անդրադարձել ենք մեր կողմից իրականացված մի շարք նախագծերի, մասնավորապես՝

  • «Ձեռներեցների փոխայցելություններ». Թուրքիայի պատվիրակության այցը Հայաստան (Եվրոպական Միության ֆինանսավորմամբ),
  • «Ձեռներեցների փոխայցելություններ». Հայաստանի պատվիրակության այցը Թուրքիա (Եվրոպական Միության ֆինանսավորմամբ),
  • Տեխնոլոգիաներ առանց սահմանների. առցանց ուղղորդում և ինտենսիվ դասընթաց Հայաստանում (Եվրոպական Միության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համաֆինանսավորմամբ):

 

Նախագծի շրջանակներում մասնակիցները ճանաչողական այցերով եղել են Թուրքիայի և Հայաստանի ՏՀՏ ոլորտի կազմակերպություններում և գերազանցության կենտրոններում, մասնակցել են կլոր-սեղան քննարկումների, սթարթափ մրցույթների:


Մինչ այս ցուցանիշները կհամալրվեն ընթացիկ՝ «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա», ինչպես նաև ապագա նախագծերի նորանոր ձեռքբերումներով, առաջարկում ենք ծանոթանալ արդեն իսկ ավարտված նախագծերի մասնակիցների, ներգրավված կազմակերպությունների և կենտրոնների մանրամասն ցանկին:  

Առանձին նախագծերի մասնակիցներին և մանրամասներին ծանոթանալու համար տես ստորև ներկայացված գրքույկը:

Փաստաթղթեր
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր