Եվրոպական միության նախաձեռնություն
Partners Project
Տնտեսական հնարավորությունների վերլուծություն
Տնտեսական հնարավորությունների վերլուծությունը հիմք է բազմակողմանի հետազոտական զեկույցի համար, որի նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսական ինտեգրացիան է:

Թուրքիայի եւ Հայաստանի միջև փակ սահմանը ամբողջովին չի կասեցնում երկկողմ տնտեսական հարաբերությունները, որոնց ընդլայնումը կարող է ամրապնդել և հզորացնել սահմանի երկու կողմերում գտնվող և կարգավորմանը աջակցող շահագրգիռ կողմերին: Վերջին մի քանի տարիների ընթացքում տարածաշրջանի բազմաթիվ տնտեսական եւ ռազմավարական շրջանակների պարամետրերը փոխակերպվել են՝ ստեղծելով նոր հնարավորություններ եւ մարտահրավերներ ավելի ամուր համագործակցության համար:

 

Այդ կարևորագույն նորություններից մեկն էր Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությունը (ԵՏՄ), որի նպատակն է էապես խթանել առևտուրը, այդ թվում հնարավոր ազդեցություն գործել Թուրքիայի հետ տեղի ունեցող առևտրաշրջանառության վրա: Բացի այդ, իր «Գոտի եւ ճանապարհ» (“Belt and Road”) նախաձեռնությանը համահունչ, Չինաստանը մտադիր է նպաստել «ապարատային» և  «ծրագրային» ինտեգրմանը և տնտեսական կապի հաստատմանը Ժամանակակից Մետաքսի ճանապարհի երկայնքով:

 

Հնարավոր է, որ Հայաստանի համար այս նախաձեռնության շրջանակներում առավել արդիական նախագիծ լինի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը, որը կապահովի նոր երկաթուղային կապ Միջերկրական ծովում գտնվող Թուրքիայի Մերսին նավահանգիստի հետ՝ դեպի ծով ելք չունեցող երկրի համար:

 

Մինչ ՀԹԿԳ I-ի (Հայ-Թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց) շրջանակներում TEPAV-ի ուշադրության կենտրոնում էին ոլորտային երկկողմ տնտեսական հարաբերությունների հնարավորությունները՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջև զբոսաշրջության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:  Տարածաշրջանում շարունակվող հիմնարար փոփոխությունների հետ միասին TEPAV- ը որդեգրելու է մակրոմակարդակային եւ տարածաշրջանային մոտեցում ՀԹԿԳ II-ի շրջանակներում:

 

Տնտեսական հնարավորությունների վերլուծությունը հիմք է բազմակողմանի հետազոտական զեկույցի համար, որի նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսական ինտեգրացիայի վերաբերյալ նոր հնարավորությունների և ռիսկերի ուսումնասիրությունն է: Հետագա իրադարձությունները կկազմակերպվեն Թուրքիայում եւ Հայաստանում արդյունքները ներկայացնելու,ինչպես նաև առաջարկվող քաաքական միջոցառումների և առաջարկությունների, ռիսկերի հաղթահարման եւ հնարավորությունների օգտագործման և մշակման նպատակով:

Օրացույց
Հոկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ