Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Ճարտարապետներ և արվեստի փորձագետներ Թուրքիայից և Հայաստանից այցելեցին Արդվին
26.11.2016
Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Մի խումբ ճարտարապետներ, պատմաբաններ, վերականգնման մասնագետներ, ազգագրագետներ և արվեստի պատմաբաններ Թուրքիայից և Հայաստանից այցելեցին Արդվինի տարածաշրջան` ուսումնասիրելու հայկական պատմամշակութային ժառանգությունը և գնահատելու հայկական և ոչ մուսուլմանական հուշարձանները։ Այցի հիմնական նպատակն էր Հայաստանի և Թուրքիայի մասնագետների համատեղ ուժերով ուսումնասիրության ենթարկել հայկական հուշարձանները Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածում՝ հանդես գալով առաջարկություններով դրանց հետագա պահպանման և վերականգնման վերաբերյալ։

 

Գնահատման այցը կազմակերպել էին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Հայաստանից և Անադոլու Քյուլթյուրը (ԱՔ) Թուրքիայից «Արվեստագետների և ճարտարապետների փոխհամագործակցություն» գործողության շրջանակում։ Տասը մասնագետներ Հայաստանից և Թուրքիայից 2016թ. հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը վեց օր անցկացրեցին Արդվինի տարածաշրջանում` այցելելով Յուսուֆելի, Շավշատ, Արդանուչ և Հոպա, որի արդյունքում գնահատման ենթարկվեցին 21 պատմական հուշարձան, որոնց մեծամասնությունը եկեղեցիներ և վանքեր էին (պահպանված կամ մզկիթների վերածված), այդ թվում` Տանձուտի հայկական եկեղեցին, Իշխանի եկեղեցին, Չորս եկեղեցին, և այլն։ Ուսումնասիրվեցին նաև բազմաթիվ ամրոցներ, կամուրջներ և ջրաղացներ։

 

ԵՀՀ-ի, ԱՔ-ի և մշակութային ժառանգության պաշտպանության ասոցիացիայի (Թուրքիա) ներկայացուցիչները ուղեկցում էին խմբին այցի ընթացքում։ Նախատեսվում է, որ մասնագիտական խումբը կկազմի տեխնիկական գնահատման միասնական զեկույց, որտեղ անդրադարձ կկատարվի ուսումնասիրված հուշարձաններին սպառնացող վտանգներին և վերականգնման հնարավորություններին։

 

Արդվինի գնահատման այցելությունը հանարավորություն ընձեռեց խորացնել Հայաստանում և Թուրքիայում գործող փորձագետների միջև գործնական և մասնագիտական հարաբերությունները, որի հիմքերը դրվել էին դեռևս 2014թ. Մուշում իրականացված համանման այցի ժամանակ, որը կրկին կազմակերպվել էր ԵՀՀ-ի և ԱՔ-ի միջև համագործակցության արդյունքում` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի առաջին փուլի շրջանակներում։

Օրացույց
Դեկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ