Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Գագիկ Չարչյանի վարպետաց դասը. «Ֆիգուրատիվի և վերացականի միջև»
03.10.2014
Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր, Հանրային լրագրության ակումբ
Սեպտեմբերի 30-ին նկարիչ Գագիկ Չարչյանն իր վարպետաց դասն անցկացրեց Ստամբուլի ԴԵՊՈ պատկերասրահում՝ ներկայացնելով և գործնական աշխատանքով ցուցադրելով իր ստեղծագործական փուլերից մեկը՝ ֆիգուրատիվ վերացական գեղանկարչությունը:

Գագիկ Չարչյանն անդրադարձավ գույնի ու ֆիգուրների նշանակությանը, դրանց վերափոխմանն ու նոր ընկալումներին՝ ֆիգուրատիվ վերացական գեղանկարչության համատեքստում:

 

Վարպետաց դասին մասնակցում էին ոչ միայն «Նկարիչների փոխայցելություններ» նախագծում ընդգրկված նկարիչները, այլեւ ստամբուլաբնակ արվեստագետներ եւ ցուցասրահի այցելուները:

 

Միջոցառման հյուրերն էին նաեւ Ագոս թերթի ներկայացուցիչները, որոնք հարցազրույցներ անցկացրին նախագծի մասնակիցների ու կազմակերպիչների հետ, ինչպես նաեւ լուսանկարեցին վարպետաց դասի ընթացքը, որի ժամանակ մասնակից նկարիչները  օգնեցին Գագիկ Չարչյանին՝ ֆիգուրատիվ վերացական գեղանկարչության սկզբունքներով նկար սստեղծելու գործում:

 

Հայաստանից ու Թուրքիայից «Նկարիչների փոխայցելություններ» ծրագրին մասնակցող նկարիչները պրակտիկ աշխատանքի միջոցով կարողացան ծանոթանալ Գագիկ Չարչյանի գեղանկարչությանը եւ յուրահատուկ գույնի ստեղծմանը, որը նկարիչ Չարչյանն ակտիվորեն օգտագործել է իր ֆիգուրատիվ եւ վերացական գեղանկարչության փուլում: 

 

Հիշեցնենք, որ «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի առաջին փուլը տեղի ունեցավ Հայաստանում սեպտեմբերի 1-ից 7-ը ընկած հատվածում: Տասը երիտասարդ նկարիչ Հայաստանից և Թուրքիայից այցելեց պատմա-մշակութային վայրեր, թանգարաններ, ունեցավ վարպետաց դասեր և բաց արվեստանոցներ: 

 

Նախագծի ստամբուլյան փուլի ընթացքում սեպտեմբերի 29-ից հեկտեմբերի 5-ը մասնակիցները այցելեցին Ստամբուլի պատմական թաղամասեր, ինչպես նաև հայ ճարտարապետ Էլմոն Հանչերի ուղեկցությամբ մոտիկից ծանոթացան Ստամբուլի ճարտարապետությանն ու դրանում հայկական գործոնի առկայությանը: Մասնակիցների համար Ստամբուլյան այցի ժամանակ վարպետաց դասեր անցկացրեցին նաև թուրք արվեստագետներ Գյուլչին Ակսոյը և Ֆըրատ Արափօղլուն:

 

Նախագծի հայաստանյան փուլի ավարտին երիտասարդ նկարիչներն ավելի քան  20  նկարի էսքիզ էին արել, որոնցից որոշները Ստամբուլում արված նկարների հետ միասին տեղ կգտնեն 2015թ. օրացուցում: 

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր