Եվրոպական միության նախաձեռնություն
Ֆորում Թատրոն (Հայաստան)։ «Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների միջև մշակութային կապերի հիմնում»
17.12.2014
Ֆորում Թատրոնի նպատակն է արվեստի և մշակույթի միջոցով նպաստել Հայաստանում և Թուրքիայում բնակվող երիտասարդների միջև փոխընբռնման և հանդուրժողականության միջավայրի ձևավորմանը։ Ֆորում Թատրոն (Հայաստան) դրամաշնորհառուն Թուրքիայում գործող Ստամբուլի «Դինամիկ դիվելոփմենթ ասոսիեյշն» և Դիարբեքիրի «Կուլպ գենջլիկ գիրիշիմ» կազմակերպությունների հետ համատեղ կկիրառեն ինտերակտիվ թատրոնի մեթոդները և մոդելավորող խաղերը՝ որպես քաղաքացիական կրթության գործիքներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կտրվածքով։

Գործընկեր կազմակերպությունները կապահովեն Թուրքիայում և Հայաստանում գործող երիտասարդ արվեստագետների մասնակցությունը ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ համատեղ մի շարք սեմինարներում և ներկայացումների բեմադրություններում։ 

Այս ներկայացումներին կմասնակցեն հարյուրավոր մարդիկ Հայաստանում և Թուրքիայում. այն կծառայի որպես հարթակ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա խնդրին առչվող հարցերի շուրջ ընդհանուր եզրեր գտնելու համար։ Ծրագիրը կխթանի մասնակից երիտասարդների մտահորիզոնների ընդլայնմանը և, ի վերջո, կնպաստի խնդրահարույց հարցերի վերաբերյալ այլընտրանքային տեսակետների առկայության փաստի նկատմամբ հանդուրժողականության դրսևորման կարողությանը։ 

Օրացույց
Հոկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ