Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Համզա Ալգյուլի և Մեյրեմ Բետյուլ Թաշդեմիրի այցը Երևան
17.06.2015
Հայաստան |
Համզա Ալգյուլը Անկարայից (Թուրքիա) և Մեյրեմ Բետյուլ Թաշդեմիրը Ստամբուլից (Թուրքիա) կմեկնեն Երևան հունիսի 17-ին: Քառօրյա այցելության նպատակն է Հայաստանի և Թուրքիայի երիտասարդներին վերաբերող խնդիրների շուրջ գաղափարների փոխանակումը, ինչպես նաև հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման միջոցառումներին հետևելը:

Համզա Ալգյուլը և Մեյրեմ Բետյուլ Թաշդեմիրը «DÖDEF»-ի (Federation of Democratic Student Societies) անդամ են:

Հայաստան կայցելեն որպես Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի երկրորդ փուլի դրամաշնորհառու:

 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը մեկնարկել է 2014թ.-ի մարտ ամսից և շարունակվելու է մինչ 2015թ.-ի մայիսը: Այդ ընթացքում 200 անհատ Հայաստանից և Թուրքիայից հնարավորություն կունենա այցելել հարևան երկիր՝ իրականացնելու իրենց կողմից ներկայացրած  նպատակային ծրագիրը:

 

Ճանապարհորդական դրամաշնորհը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից`Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում:

Վայր
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր