Եվրոպական միության նախաձեռնություն
ԻՄեՋԷ հեռուստատեսություն (Թուրքիա)։ «Դեմ առ դեմ»
17.12.2014
«Դեմ առ դեմ»-ի նպատակն է նպաստել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին՝ ուսումնասիրելով 20-րդ դարի սկզբին հայերի հետ տեղի ունեցած ողբերգության նկատմամբ Թուրքիայի հասարակության տարբեր շերտերի վերաբերմունքը։ «ԻՄեՋԷ հեռուստատեսություն» դրամաշնորհառուն կուսումնասիրի քրդերի տեսակետները 1915թ.-ի ողբերգական դեպքերի վերաբերյալ՝ Թուրքիայում քրդական համայնքի 10 ազդեցիկ կարծիք ձևավորող առաջնորդների հետ հարցազրույցների միջոցով։

Հարցազրույցների արդյունքում նկարահանված 10 հեռուստահաղորդումները, ինչպես նաև մոտ 60 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմը կհեռարձակվի Թուրքիայում ԻՄեՋԷ հեռուստատեսությամբ և հասանելի կլինի առցանց՝ դրամաշնորհառու կազմակերպության կայքէջում։

 

Դրամաշնորհառուն կթարգմանի վավերագարական ֆիլմը հայերեն և կհեռարձակի այն Հայաստանում գործընկեր հեռուստատեսության՝ Երկիր Մեդիայի միջոցով։ Ծրագիրը վեր կհանի և կխթանի 1915թ.-ի ողբերգական դեպքերի վերաբերյալ քրդերի հիշողությունը՝ նպաստելով Թուրքիայում խնդրի վերաբերյալ առավել լայն հանրային քննարկմանը։ 

 

 

Օրացույց
Հոկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ