Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Մեդիա-ավտոբուսը ճամփորդում է Թուրքիայից Հայաստան
13.10.2014
Հայաստան, Թուրքիա | Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Հոկտեմբերի 13-ից-26-ը Հայաստանի եւ Թուրքիայի լրագրողներից ու բլոգերներից բաղկացած խումբը կմասնակցի երկու երկրների տարածքում իրականացվող շրջագայությանն ու լրագրողական այցելությանը:

Լրագրողական այցելությանը մասնակցում են 10 լրագրող Հայաստանից և 10 լրագրող Թուրքիայից: Նրանք հոկտեմբերի 13-19 ավտոբուսով շրջելու են Թուրքիայի (Ստամբուլ, Իզմիր, Ֆեթիյե, Անթալիա, Կապադովկիա, Անկարա) և 20-26 շրջելու են Հայաստանի (Դիլիջան, Երևան, Սևանա լիճ, Սիսիան, Գառնի) բնակավայրերով:

Շրջագայության ժամանակ խմբերը ունենալու են հանդիպումներ տեղի բնակիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների, քաղաքագետների, պաշտոնյաների, բիզնես միջավայրի ներկայացուցիչների հետ, ծանոթանալու Հայաստանի եւ Թուրքիայի մշակութային ժառանգությանը, այցելելու տեսարժան վայրեր, որի ընթացքում պատրաստված ճամփորդական նոթերը, տեսանյութերը, հարցազրույցներն ու վերլուծականները հրապարակվելու են հայկական և թուրքակական լրատվամիջոցներում ինչպես նաեւ www.armenia-turkey.net կայքում:

 

Շրջագայության նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանում և Թուրքիայում բնակվող լրագողներին և բլոգերներին բացահայտել հարևան երկիրը, ինչպես նաև վերաիմաստավորել սեփական երկիրը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների փոխադարձ ճանաչմանը, ինչպես նաև հայ և թուրք լրագրողների միջև մասնագիտական կապերի հաստատմանը:

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր