Եվրոպական միության նախաձեռնություն
Ֆերզան Յոզյաշար. Վաքըֆ` Մուսա լեռան միայնակ ուրվականը
11.04.2015
Այս վավերագրական ֆիլմի նկարահանման նախագիծը կոչված է նպաստել թուրք և հայ ժողովուրդների հաշտեցմանը՝ ուսումնասիրության առարկա դարձնելով 135 հոգանոց բնակչություն ունեցող Թուրքիայի վերջին հայկական գյուղի՝ Վաքըֆի հայ և թուրք ընտանիքների մի քանի սերունդների ինքնությունը:

Դրամաշնորհառու Ֆերզան Յոզյաշարը և իր գործընկեր Եյլեմ Շենը կնկարահանեն 45 րոպեանոց վավերագրական ֆիլմ, որը Վաքըֆ գյուղի պատմությունն ավելի ակնառու կդարձնի ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում, կբարձրացնի իրազեկվածությունը մուսալեռցի հայերի դրության մասին և կխթանի հայաստանաբնակ և թուրքաբնակ մուսալեռցի համայնքների հաղորդակցումը: Վավերագրական ֆիլմում կներկայացվի նաև Մուսա լեռան հերոսամարտի նախապատմությունը:

 

Նախագիծը կնպաստի թուրք լսարանի իրազեկվածությանը, պատմելով այն մասին, թե ինչպես ընկավ տարածաշրջանի մեծաքանակ հայ ազգաբնակչության թիվը՝ հասնելով Վաքըֆում բնակվող 135 հոգու, ովքեր ամենայն արժանապատվությամբ ջանում են կենդանի պահել իրենց մշակույթը: Ֆիլմում կընդգծվի Վաքըֆ գյուղի եզակի բնույթը և կներկայացվի դրա ներկայիս ամայության հետևում թաքնված զարմանալի պատմությունը: 2015 թվականի գարնան ամիսներից սկսած դրամաշնորհառուն նախատեսում է ֆիլմը ցուցադրել Թուրքիայում և Հայաստանում կայանալիք տարբեր միջազգային կինոփառատոնների շրջանակներում:

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր