Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայտերի ընդունելություն համագործակցության համար
23.05.2017
Հայաստան | Անադոլու Քյուլթյուր

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը» (ՀԹԿՊ) հրավիրում է Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև երկու կողմերի Սփյուռքի ներկայացուցիչ կինոգործիչներին մասնակցելու կինոնախագծերի զարգացման աշխատաժողովին։

 

Աշխատաժողովը տեղի կունենա 2017-ի հուլիսի 10-ից 11-ը Երևանում` Ոսկե Ծիրան 14-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

 

Աշխատաժողովը ներառում է վերապատրաստման դասընթացներ, կինոնախագծերի ներկայացումներ և գործնական հանդիպումներ: Աշխատաժողովին մասնակցելու համար կընտրվեն 10 կինոնախագիծ (5 նախագիծ Հայաստանից, 5՝ Թուրքիայից): Ընտրված դիմորդները կներկայացնեն իրենց գաղափարները միջազգային ժյուրին:

 

Հաղթող նախագծին կշնորհվի 7,500  եվրոյի չափով դրամական պարգև:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017-ի հունիսի 15-ն է:

 

ՀԹԿՊ-ն կհոգա թուրքական կողմի մասնակիցների ճանապարհածախսն ու կեցության ծախսերը (յուրաքանչյուր նախագիծ ներկայացնելու համար կհրավիրվի միայն մեկ մասնակից):

 

Նախագծին դիմելու մասնակցության հայտը կարող եք ներբեռնել այստեղից:

 

Լրացված հայտերը և կից փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել հետևյալ հասցեներով՝

atcp@gaiff.am և info@cinemaplatform.org


ՀԹԿՊ 2017 միջոցառումները տեղի են ունենում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան - Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում:

Օրացույց
Օգոստոս
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ