Եվրոպական միության նախաձեռնություն
Օկան համալսարան. Թուրք-հայկական երկխոսություն և դիսկուրսի փոփոխության
11.04.2015
Նախագիծը կոչված է նպաստել Հայաստանի և Թուրքիայի կրթական հաստատությունների հասարակագիտական ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների երկխոսության ու գործընկերության ամրապնդմանը: Դրամաշնորհառուն՝ Օկանի համալսարանը, համագործակցելով Կոնֆլիկտների հաղթահարման «Իմեջին» կենտրոնի հետ, պատրաստվում է ամրապնդել մի խումբ թուրք և հայ երիտասարդ մասնագետների և ուսանողների կարողությունները՝ կոնֆլիկտների հաղթահարման գործելակերպն ընդգրկելով նրանց մասնագիտական և ակադեմիական ծրագրերում:

Նպաստելով երկու հասարակությունների միջև երկխոսության և հանդուրժողականության մշակույթի խթանման գործում մասնակիցների դերակատարմանը՝ այս նախագիծը կնպաստի մասնակիցների կարողությունների ամրապնդմանը: Նախագծում կներգրավվեն առնվազն յոթ ուսանողներ և երիտասարդ դասախոսներ երկու երկրներից, ովքեր համատեղ կմասնակցեն Երևանում և Ստամբուլում երկու շաբաթ տևողությամբ կոնֆլիկտների հաղթահարման թեմային նվիրված դպրոցական դասընթացներին:

 

Նախագծի արդյունքում մասնակից երիտասարդ դասախոսները և ուսանողները կընդգրկվեն հայ-թուրքական հարաբերությունների ներառական դիսկուրսի շրջանակներում և կձևավորեն ավելի մեծ իրազեկվածություն հիմնականում մեկուսացված խաղաղության և կոնֆլիկտների հաղթահարման սցենարների վերաբերյալ:

Օրացույց
Հոկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ