Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Սոցիալական ձեռներեցություն․ Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագիր
25.11.2017
Թուրքիա | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ)` Թուրքիայում իր գործընկերներ ՏԵՊԱՎ-ի եւ Միկադո Քընսալթինգի հետ համատեղ իրականացնում են Հայաստանի և Թուրքիայի սոցիալ ձեռներեցներին և սոցիալական ձեռներեցության զարգացմանն ուղղված առաջին փոխանակման ծրագիրը:

Ս.թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը ներկայացնող 7 սոցիալական ձեռներեց  մեկ լրագրողի ուղեկցությամբ Հայաստանից չորսօրյա այցով կմեկնի Թուրքիա:

 

Այցի նպատակն է ուսումնասիրել հարեւան երկրում սոցիալական ձեռներեցության ոլորտի զարգացումները, մասնակցել կարողությունների զարգացմանն ուղղված հանդիպումների, ինչպես նաեւ ձեռք բերել գործընկերային կապեր։  

 

Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագիրի շրջանակներում նախատեսվում է՝

  1. Ուսումնական այցեր Թուրքիայի հաջողակ սոցիալական ձեռնարկություններ,
  2. Այցելություն Աշոկա Թուրքիա հիմնադրամ և Իմփաքթ Հաբ,
  3. Գործնական կապեր հաստատելու նպատակով կազմակերպված ընդունելություն,
  4. Կարողությունների զարգացման դասընթաց Միկադո Քընսալթինգի աջակցությամբ: Թեմատիկ հիմնական ուղղություններն են՝ սոցիալական նորարարությունը, սոցիալական ազդեցությունը եւ կայունությունը: Դասընթացը վարելու են Միկադո Քընսալթինգի եւ Աշոկա Թուրքիայի մասնագետները:

«Սոցիալական ձեռներեցություն․ Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագրին» մասնակցելու նպատակով հայտարարված մրցույթին դիմելու համար ուղարկե՛ք դիմում հայտը մինչև 2017 թ. նոյեմբերի 5-ը, ժամը 18:00:

 

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների շրջանակում: Այս նախաձեռնությունը շարունակությունն է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում ՀԼԱ եւ ՏԵՊԱՎ կազմակերպությունների կողմից իրականացված Ձեռներեցների փոխայցելության նախագծի։  

Վայր
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր