Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
«Տեխնոլոգիաներ առանց սահմանների». Հայաստանից և Թուրքիայից սկսնակ ձեռներեցները ներկայացնում են իրենց սթարթափ գաղափարները
12.05.2015
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ
Մայիսի 12-ին 14:00-ին «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» քառամսյա նախագծի 3-րդ՝ եզրափակիչ փուլի շրջանակներում նախագծում ներգրավված երիտասարդ սկսնակ ձեռներեցների երեքական թիմերի (Հայաստանից և Թուրքիայից) ներկայացուցիչները կներկայացնեն չորս ամիսների ընթացքում լրամշակած իրենց բիզնես գաղափարները, ինչպես նաև ստեղծած նախատիպերը:

Սթարթափ գաղափարների ներկայացումը տեղի կունենա Հանրային լրագրության ակումբում (Սարյան 30): Ներկա կարող են գտնվել ձեռներեցությամբ և նորարարական տեխնոլոգիաներով հետաքրքրված բոլոր անձինք: Աշխատանքային լեզուն անգլերենն է:

 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի մասնակից 6 թիմերի սթարթափ գաղափարները գնահատվելու են հեղինակավոր ժյուրիի կողմից:

 

Ժյուրիի կազմում ընդգրկված են. Հայաստանից՝ Sourcio IT Consulting Company-ի փոխնախագահ Պավել Սնխչյանը, SFL-ի գործառնությունների գծով տնօրեն Երվանդ Աղաբաբյանը, Granatus Ventures-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը, Lion Sharp-ի տնօրեն Նայջել Շարփը,  և  Թուրքիայից՝ Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչ Ուսալ Սահբազը և Istanbul Startup Angels-ի գործընկեր և ներդրող Էմրե Օզբեկը:

 

Ներկայացված գաղափարների գնահատումը ժյուրիի անդամների կողմից կատարվելու է 16:00-17:00-ին՝ փակ կարգով:

 

Գնահատումը կատարվելու է հետևյալ չափանիշների հիման վրա՝ բիզնես գաղափարի հավակնոտությունը, շուկայի իմացությունը, նորարարությունը, գաղափարի իրագործումը, ինչպես նաև  բիզնես մոդել:

 

Մասնակից սկսնակ ձեռներեցների կողմից հեղինակավոր ժյուրիին կներկայացվեն հետևյալ բիզնես գաղափարները՝

 

Home Planning. տնային և գրասենյակային ինտերիերի առցանց ձևավորման հարթակ:

 

TPI. առցանց հարթակ, որը սահմանափակ հնարավորություններով անձանց վաստակելու և հասարակությանը լիարժեք ներգրավվելու տեսլական է առաջարկում:

 

Paqqy-ի նպատակն է միավորել մարդկանց առաքման նոր և ինքնատիպ ցանցում:

 

Evreka-ի մարտահրավերը խելացի քաղաքների և աղբահանության կազմակերպման նոր կոնցեպտն է:

 

Trendify. սոցիալական մեդիայում նոր միտումներ ստեղծելու և դրանցով առաջնորդվելու հարթակ:

 

Semt.  օգտատիրոջ տեղայնացման սկզբունքովաշխատող հաղորդագրությունների հարթակ՝ ուղղված առքուվաճառքի իրականացմանը:

 

Արդյունքները կհրապարակվեն մայիսի 13-ին՝ մամլո ասուլիսի ընթացքում:

 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծը մեկնարկել է փետրվարին և ընթացել երեք փուլով: Կարողությունների զարգացման առաջին փուլում (23 փետրվար -23 մարտ, 2015) թիմերի հետ աշխատել են Հայաստանից և Թուրքիայից ընտրված խորհրդատուներ՝ առցանց սեսիաների միջոցով, տեղի է ունեցել կարիքների գնահատում և դրանց ուղղությամբ տարվել են աշխատանքներ: Այնուհետև թիմերի անդամները միավորվել են Հայաստանում՝ քառօրյա արագացված դասընթացի (մարտ 26-29) շրջանակներում: Խորհրդատվության երկրորդ շրջանում  (ապրիլ 2015) թիմերը լրամշակել են իրենց գաղափարները և նախապատրաստվել մայիսի 12-ին ներկայացնելիք ելույթներին (pitches):  

 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծն իրագործվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) հետ համագործակցությամբ:  Նախագիծը հսմաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: 

 

Ուղիղ Հեռարձակում
Վայր
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր