Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Startup Istanbul Տարածաշրջանային ֆորում
06.10.2016
Թուրքիա | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 10 սթարթափ բացառիկ հնարավորություն կունենա մասնակցելու 2016 թ. հոկտեմբերի 6-10-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունենալիք «Start-up Istanbul» հեղինակավոր ֆորումին: Տարածաշրջանային այս միջոցառումը փորձառու մասնագետների հետ հաղորդակցվելու եզակի հնարավորություն է ընձեռում հայաստանյան նորաստեղծ ՏՀՏ ընկերություններին:


Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 10 սթարթափ բացառիկ հնարավորություն կունենա մասնակցելու 2016 թհոկտեմբերի 6-10-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունենալիք «Start-up Istanbul» հեղինակավոր ֆորումին:

 

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին II» ծրագրի շրջանակներում  Հանրային լրագրության ակումբը եւ ՏԵՊԱՎ հիմնադրամը կընտրեն Հայաստանի ՏՀՏ ոլորտի 10 սթարթափերի մեկական ներկայացուցիչ, որոնց հնարավորություն կտրվի ի թիվս այլ երկրների շուրջ 500 սթարթափերի, 500 ներդրողների, 4000 մասնակիցների և 50 բանախոսների՝ մասնակցել«Start-up Istanbul» հեղինակավոր միջոցառման բոլոր փուլերին, այդ թվում՝

 

-         Երկօրյա մենթորության դասընթացին

-         Startup Challenge–ի մասնակցության հարցազրույցին,

-         Ընտրվելու դեպքում՝ Startup Challenge-ին

-         Միջոցառման շրջանակներում ընթացող Սթարթափերի ցուցահանդեսին՝ առանձին տաղավարում ներկայացնելով սեփական ընկերությունը և Հայաստանի ՏՀՏ Էկոհամակարգը:

-         «Start-up Istanbul» ամենամյա համաժոողվին:

Տարածաշրջանային այս միջոցառումը վենչուրային եւ հրեշտակ ներդրողների, փորձառու մասնագետների ու մենթորների հետ հաղորդակցվելու եւ սեփական սթարթափը ներկայացնելու եզակի հնարավորություն է ընձեռում հայաստանյան նորաստեղծ ՏՀՏ ընկերություններին:

 

Տարածաշրջանում առաջատարը համարվող այս ֆորումը Մերձավոր Արևելքի, Արևմտյան Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների «հրեշտակ»  ներդրողների, ձեռնարկատերերի, վենչուրային կապիտալիստների և առաջատար սթարթափերի մասնակցությամբ տեղի ունեցող բացառիկ հավաք  է, որտեղ տարածաշրջանի տարբեր երկրների սթարթափեր հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց նորարարական բիզնես գաղափարները, դրանց իրականացման վերաբերյալ տարբեր միջազգային փորձագետներից ստանալ խորհուրդներ և ներդրողների հետ հաստատել գործարար կապեր:  

 

 

Վայր
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր