Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
«Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» մասնակիցները կշարունակեն աշխատել իրենց գաղափարների վրա Գյումրիում
08.11.2014
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Նոյեմբերի 8-ին ժամը 12:00-ին Գյումրիի Տեխնոպարկում տեղի կունենա «Հայաստան-Թուրքիա Սթարթափ-ուիքնեդի» պաշտոնական բացումը՝ «ԻննոՈւիքենդ» միջոցառումների շարքի շրջանակներում:

Բացմանը ներկաներին կողջունեն կազմակերպիչները, այդ թվում՝ Հանրային լրագրության ակումբի (Հայաստան) և ՏԵՊԱՎ-ի (Թուրքիա) ներկայացուցիչները, ինչպես նաև «ԻննոՈւիքենդի» նախաձեռնողները:

Թիմերը կծանոթանան «Սթարթափ ուիքենդի» կանոններին, որից հետո կսկսեն աշխատել  նախորդ օրը՝ «Սթարթափ ուիքենդի» մեկնարկին ընտրված գաղափարների վրա:  Շուրջ 24 ժամ հետո հաջորդ օրը՝ նոյեմբերի 9-ին, թիմերն իրենց նախատիպերը կներկայացնեն ժյուրիին, որի կազմում են ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներ:  Ժյուրիի գնահատակնները կհրապարակվեն  «ԻննոՈւիքենդ» միջոցառման փակման արարողության ընթացքում: 

 

Աշխատանքային գործընթացին զուգահեռ մասնակիցները հանդիպումների, քննարկումների և հարց ու պատասխանի հնարավորություն  կունենան ԱՄՆ-ից և Թուրքիայից ժամանած ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների, այդ թվում՝ Օմեր Հիժիրօղլու, Արդեն Ագոպյան, Արդան Արաջի, Մագդալենա Յեսիլ, Իսան Էլջին:

 

Միջազգային  չափանիշներով իրականացվող «Սթարթափ ուիքենդը» մրցույթ է, որի ընթացքում ստեղծվում են նոր ծրագրեր եւ բիզնես նախաձեռնություններ: Այս միջոցառումը մասնակիցներին հնարավորություն է տալիս կիսվել միմյանց հետ բիզնես գաղափարներով:  «Սթարթափ ուիքենդը» տեղի է ունենալու Հեքըթոն[ՅԱՆ] 2014-ին և ԱՄՆՄԶԳ աջակցությամբ իրականացվող ՏՀՏ ոլորտի «Ձեռներեցների դասընթացին» (Armenia FTW)  զուգընթաց: Այս երեք միջոցառումները միավորվել են «ԻննոՈւիքենդ» (Inno Weekend) խորագրի ներքո:

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր