Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Ծրագրային արդյունքների ամփոփում
16.12.2015
Հայաստան, Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր, Հրանտ Դինք հիմնադրամ, Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Քաղաքացիական ասամբլեա, Սիվիլիթաս հիմնադրամ

Այս ինֆոգրաֆիկան և գրքույկը ներկայացնում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի հիմնական արդյունքների ամփոփումը:Ծրագիրը սկսվել է 2014 թ. հունվարին և ավարտվել 2015 թ. հունիսին: Իր 20 տարբեր նախագծերի միջոցով ծրագիրն իրականացնող 8 կազմակերպությունները ներգրավել են ավելի քան 10,000 մարդ երկու երկրներից:  Երկկողմանի շփումներին նպաստելու նպատակով ճանապարհորդային դրամաշնորհներ է ստացել 200 անհատ:

 

Բազմաթիվ սեմինարների, դասընթացների, մշակութային միջոցառումների, բիզնես ֆորումների, փոխայցելությունների միջոցով ծրագրին մասնակցել են 2000 ուղիղ շահառուներ, այդ թվում՝ լրագրողներ, լուսանկարիչներ, նկարիչներ, արվեստի պատմաբաններ, ռեժիսյորներ, ձեռներեցներ և այլոք: Ծրագրի դրամաշնորհային աջակցության արդյունքում 11 նոր դերակատարներ են ներգրավվել կարգավորման գործընթացին:

 

Առանձին նախագծերի մանրամասներին ծանոթանալու համար տես ստորև ներկայացված գրքույկը:

Փաստաթղթեր
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր