Եվրոպական միության նախաձեռնություն
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան. Դեպի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընդհանուր տեսլական
29.06.2015
Հետազոտական այս նախագիծը կոչված է խթանել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ խրախուսելով բաց երկխոսությունը ժողովուրդների միջև և ապահովելով հավասարակշռված տեղեկատվություն երկու հասարակություններում տիրող փոխադարձ
վերաբերմունքի մասին:

Դրամաշնորհառուն՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը, պատրաստվում է հանրային ուսումնասիրության միջոցով ուսումնասիրել հասարակական կարծիքը Հայաստանում հայ-թուրքական հարաբերությունների բոլոր դրսևորումների առնչությամբ: Հետազոտության ներկայացուցչականությունն կապահովվի համահայաստանյան ընտրանքի միջոցով՝ ընդգրկելով Երևանում, ինչպես նաև այլ քաղաքային և գյուղական բնակավայրերում բնակվող 1500 ընտանիք:

 

Հետազոտության շրջանակներում կբացահայտվեն հարցվողների պատկերացումները և վերաբերմունքը վերջին մի քանի տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված նախաձեռնությունների վերաբերյալ, ինչն էլ հիմք կծառայի քաղաքականության մշակման այնպիսի առաջարկությունների համար, որոնք կոչված կլինեն սատարելու կարգավորման գործընթացը:

 

Ուսումնասիրության արդյունքները և առաջարկությունները կներկայացվեն Երևանում և Ստամբուլում անցկացվելիք մամուլի ասուլիսներին և լայն տարածում կստանան Հայաստանի և Թուրքիայի շահառուների շրջանում:

 

Նախագծի արդյունքում հայ հանրությունը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի փորձագիտական համայնքները ավելի լավ կընկալեն հայ հասարակությունում տիրող վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ:

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր