Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Ծրագրի եռալեզու կայքը
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ
Հանրային լրագրության ակումբը կշարունակի վարել «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի եռալեզու կայքը՝ պատասխանատու լինելով կայքի բովանդակության և տեխնիկական սպասարկման համար:

Հանրային լրագրության ակումբը կշարունակի վարել «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրիեռալեզու կայքը՝ պատասխանատու լինելով կայքի բովանդակության և տեխնիկական սպասարկման համար:

 

Իր նորարար դիզայնի, թարմացված ինտերֆեյսի և նավիգացիոն կոճակների միջոցով կայքը կծառայի որպես հարմար եւ ինտերակտիվ հարթակ օգտատերերի համար, որտեղ հնարավոր կլինի  թարմացված և մանրամասն տեղեկատվություն ստանալ Ծրագրով նախատեսվող բոլոր միջոցառումների և նախաձեռնությունների, Կոնսորցիումի անդամ բոլոր ութ հասարակական  կազմակերպությունների, Կոնսորցիումի հայտարարած դրամաշնորհների մրցույթի շահառու կազմակերպությունների նախագծերի, ինչպես նաև՝ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող մամուլի հրապարակումների և հետազոտական աշխատանքների վերաբերյալ:

 

Հանրային լրագրության ակումբը կշարունակի նաև սերտ համագործակցությունը տեղական և միջազգային լրատվամիջոցների, հայտնի բլոգերների, հանրային թղթակիցների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետ՝ այդկերպ եւս ապահովելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվության արդյունավետ փոխանակումը և լուսաբանումը:

 

ՀԼԱ-ն վիզուալիզացիաներով եւ մուլտիմեդիա ձեւաչափով առանձին կներկայացնի Ծրագրի շրջանակներում գրանցված հաջողակ պատմությունները և ձեռքերումները: Կայքի ինտերակտիվ քարտեզը հնարավորություն կտա հետևել արդեն տեղի ունեցած, ընթացիկ և գալիք միջոցառումների աշխարհագրական տեղակայմանը, իսկ կայքի գլխավոր էջում տեղակայված սլայդերի միջոցով օգտատերերը կծանոթանան ծրագրային ամենավերջին թարմացումներին:

 

 

Related Materials
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր