Եվրոպական միության նախաձեռնություն
Partners Project
Ոչ-պաշտոնական (Track 1.5) դիվանագիտություն
Ներկայացված նախաձեռնությունը կխթանի գործընկերությունը մասնակիցների միջև պաշտոնական և ժողովրդական դիվանագիտության միջակայքում՝ աջակցելով Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

Սիրիայում մարդասիրական ճգնաժամը անդրադառնում է նաև Թուրքիայի և Հայաստանի, ինչպեu նաև երկու երկրների փոխադարձ հարաբերությունների վրա: Միաժամանակ, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում վերջերս արձանագրված վատթարացումը կարող է է՛լ ավելի նվազեցնել մեր երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հավանականությունը:

 

ԵՀՀ-ն պատրաստվում է կազմակերպել կլոր-սեղան քննարկումներ, որոնք կոչված կլինեն ուսումնասիրել նոր աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի և Թուրքիայի հնարավոր դերակատարումները: Քննարկումներին մասնակցելու են նախկին քաղաքական գործիչներ, դիվանագետներ, մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ և գիտական աշխարհի ներկայացուցիչներ Հայաստանից և Թուրքիայից, ինչպեu նաև, տարածաշրջանի այլ երկրներից:

 

Երկօրյա քննարկումների ընթացքում փորձ կարվի գտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման նոր հնարավորություններ` տարածաշրջանի գործընթացներում, այդ թվում` սիրիական ճգնաժամի, Իրանի դեմ պատժամիջոցների դադարեցման, Իսլամական պետության և քաղաքական Իսլամի հիմնախնդիրներում այս երկու երկրների կառուցողական ներգրավման լույսի ներքո: Յուրաքանչյուր քննարկման արդյունքում կներկայացվեն առաջարկություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

 

Նախաձեռնության շրջանակներում ուսումնասիրվելու են Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի հեռանկարները` տարածաշրջանի համար մտահոգություն ներկայացնող հիմնախնդիրներում այս երկու երկրների կառուցողական ներգրավման լույսի ներքո: Ներկայացված նախաձեռնությունը կխթանի գործընկերությունը մասնակիցների միջև պաշտոնական և ժողովրդական դիվանագիտության միջակայքում` աջակցելով Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին և միաժամանակ կենտրոնանալով ընդհանուր անվտանգության և աշխարհաքաղաքական հարցերի վրա:

Օրացույց
Դեկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ