Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհի 9-րդ փուլի ընտրության արդյունքները
18.01.2017
Հայաստան, Թուրքիա | Հրանտ Դինք հիմնադրամ

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակ ավելացնում է ուղղակի կապերը և խթանում համագործակցությունը երկու հարևան երկրների մարդկանց միջև։

 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի իններորդ փուլում մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 110 հայտ` երկու երկրներից: Մենք շատ ուրախ ենք հայտարարել, որ այս փուլում Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի 49 անհատի28-ը Թուրքիայից և 21-ը Հայաստանից, ովքեր այցելելու են հարևան երկիր հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:

 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի դրամաշնորհառուների փորձին ու տպավորություններին կարող եք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր կայքում:

 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի

 

9-րդ փուլի դրամաշնորհառուներն են՝

 

Նեբահաթ Ակոս և Սեբահաթ Բեսկիսիզ՝ Դիարբեքիր քաղաքից, Այշենուր Գեդիկ՝ Իզմիր քաղաքից, Հասկար Էրդողան՝ Դերսիմից և Բեգյում Բաքի՝ Ստամբուլից, Կամեր հիմնադրամի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու նպատակով՝ հանդիպելու Կանանց ռեսուրսների կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչների հետ, փորձով, գիտելիքներով և Կամեր հիմնադրամի մեթոդներով փոխանակվելու և երկու երկրների կանանց խնդիրները քննարկելու համար:

 

Բեզեն Սոշկուն՝ Իզմիրից, ով հանդիսանում է Glocally Connected-ում Թուրքիայի գործերի պատասխանատու, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու համար՝ ոչ-արևմտյան կոնֆլիկտների լուծման մոդելների ծրագրի մասով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հանդիպելու համար:

 

Գևորգ Հակոբյան, Արմեն Հովհաննիսյան, Մհեր Մարտիկյան, Արմեն Թադևոսյան և Տարոն Գրիգորյան՝ Գյումրիից, ովքեր հանդիսանում են Արատտա խմբի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու համար՝ մի շարք համերգներ անցկացնելու և որոշ դպրոցներ այցելելու համար դպրոցահասակաների համար հայկական երաժշտության բաց դասեր կազմակերպելու նպատակով:

 

Ազնիվ Թադևոսյան՝ Գյումրիից, Լևոն Մկրտչյան, Քրիստինա Սուչիասովա, Հասմիկ Ասատրյան, Մարինե Գևորգյան և Գայանե Ղազարյան՝ Երևանից, Սասուն Մինասյան՝ Սևանից, Արփի Խաչատուրյանց՝ Չարենցավանից, Համլետ Գյուրջյան՝ Նոր Հաճնից, լուսանկարիչներ և ‘’Bridging Stories’’ֆոտոլրագրության ծրագրի մասնակիցներ ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու համար՝ "Bridging Stories" լուսանկարչական ցուցահանդեսում մասնակցելու համար, որի նպատակն է Հայաստանից և Թուրքիայից երիտասարդ լուսանկարիչների միավորելը:

 

Բեկիր Էմրե Օուգուտ, Հայդար Տաստան և Էգե Բաթուհան Ակգյուլ՝ Ստամբուլից, լուսանկարիչներ և ‘’Bridging Stories’’ֆոտոլրագրության ծրագրի մասնակիցներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար, նշված ծրագրի շրջանակներում լուսանկարչական ցուցահանդեսին մասնակցելու համար:

 

Տարկան Կայնար՝ Բալիկեսիրից, ով հանդիսանում է սննդին վերաբերող նյութերի հեղինակ Oğlak Yayınları-ում, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝ հայկական սննդի մշակույթի և խոտաբույսերի վերաբերյալ հետազոտություն անելու նպատակով:  

 

Յուսուֆ Նար և Վեյսել Կավակ Կոնյայից ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝ ԼԳԲՏ իրավունքների, իրավական կարգավիճակի մասին ուսումնասիրություն իրականացնելու համար, ինչպես նաև հանդիպելու Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար:   

 

Ֆուլյա Չեշմե՝ Դիարբեքիրից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝ ուսուցիչների և ուսուցիչների միավորումների հետ հանդիպելու համար, հատկապես հատկապես նրանց հետ, ովքեր մշակում են քրդերեն դասագրքերը:

 

Էրկան Յիլմազ՝ Կայզերից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝Հայաստանի գրողների միության և հայ գրողների հետ հանդիպելու համար:

 

Էլիֆ Ակչայ և Թայֆուն Դալիկիլիչ Էսկիշեհիրից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝արվեստագետերի և ասոցացիաների հետ հանդիպելու համար, որպեսզի ձեռք բերեն պայմանավորվածություններ իրենց ապագա ծրագրերի համար: 

 

Վեդաթ Ակչայոզ՝ Կարսից, ով հանդիսանում է Կարսի մշակույթի և արվեստի ասոցացիայի նախագահ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Վանաձոր այցելելու համար՝ Անիի ավերակների և մոլոկանների վերաբերյալ հետազոտություն իրականացնելու համար:

 

Այսեգյուլ Օզադակ և Տուդչե Օզդեմիր՝ Ստամբուլից, Curious Steps: Gender and Memory Tours-ի հեղինակ-գրողներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝ երկու ժողովուրդների ընդհանուր երգերը ուսումնասիրելու և տեղական ՔՀԿ-ների կամավորների հետ հարցազրույցներ անցկացնելու նպատակով, որպեսզի պարզաբանվեն այդ երգերի իմաստները: 

 

Աշոտ Սողոմոնյան, Շուշան Խաչատրյան, Թեհմինա Ավագյան, Վալերի Մուրադյան և Վարդան Խաչատրյան՝ Երևանից, Կիլիկիա Տուր-ի ներկայացուցիչներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլայցելելու համար՝ Արևելյան միջերկրածովյան միջազգային զբոսաշրջության և ճանապարհորդական 21-րդ ցուցահանդեսին մասնակցելու համար Վանից «Գագիկ Տուր»-ի հետ համատեղ:

 

Այկան Օզեներ և Տուլայ Սաբազ՝ Չանակալից, Պան Վիզուալ մշակույթի և արվեստի ասոցացիայի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝ «Leave Borders Behind»լուսանկարչական ծրագիրը շարունակելու համար:

 

Ադեմ Օզգյուր և Այկութ Գյունդոգդու՝ Կոնյայից, «Կրթություն, սոցիալական աջակցություն և միասնություն Կենտրոնական Անատոլիայում ապրող քրդերի համար» ասոցացիայի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝ հավաքագրելու համար աուդիո-վիզուալ տվյալներ և պատմություններ քուրդ և եզդի ժողովուրդներով բնակեցված գյուղական համայնքներում անհետացող մշակույթի մասին:

 

Ահմետ Տունչ՝ Անկարայից, Բիլկենտ համալսարանի ուսանող և AIESEC Turkey-ի կամավոր, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար ՝ մասնակցելու AIESEC Armenia միջոցառմանը՝ ավագ դպրոցի աշակերտների շրջանում միջմշակութային ուսուցման վերաբերյալ իրազեկման բարձրացմանը ուղղված:

 

Ֆաթիհ Աթլի՝ Հաթայից, Էրզին կրթության ուսումնասիրության, զարգացման և տարածման ասոցացիայի փոխնախագահ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝ Հայաստանի կրթական հաստատությունների և գործունեության հետ ծանոթանալու ահմար:  

 

Սերհան Կարատաշ՝ Իզմիրից, Երիտասարդ հասարակություն նախաձեռնության անդամ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝ հանդիպելու և համագործակցելու երիտասարադական կազմակերպությունների հետ և մշակելու վերապատրաստական ծրագիր հակամարտությունների կարգավորման և մարդու իրավունքների վերաբերյալ:

 

Ալեքսան Ջորջ Քալայջի և Լիանա Գրիգորյան՝ Երևանից, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Սփյուռքագիտության ամբիոնի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու համար՝ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու և համագործակցության հիմքեր սահմանելու համար  իրենց“Hate Speech’’ նախագծի համար:

 

Ասյա Օրհան՝ Բուրսայից, ով առաջադրվել է Միացյալ միջազգային քոլեջի թուրքական ազգային կոմիտեի կողմից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցությունսովորելու Դիլիջանի միջազգային քոլեջում 2017 թվականի գարնանային կիսամյակում: 

 

Թուրքի-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհը սպասում է ձեր հայտերին:

 

Շնորհիվ Եվրոպական Միության ֆինանսական աջակցության Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը 2016թ.-ի հուլիսից մինչև 2017թ.-ի հուլիս ընկած ժամանակահատվածում կշարունակի աջակցել Հայաստանից և Թուրքիայից առնվազն 180 անհատի և  շահույթ չհետապնդող քաղաքացիական նախաձեռնությունների՝ հարևան երկիր այցելելու և տարբեր ոլորտներում իրենց ուսումնասիրություններն ու գործունեությունը ծավալելու համար: Ճանապարհորդական դրամաշնորհը կհոգա դրամաշնորհառուների միջազգային և միջքաղաքային ճանապարհածախսերը:

 

Հայտերի ընդունման հաջորդ վերջնաժամկետն է 2017թ.-ի փետրվարի 24-ը:

 

Ձեր հայտն ուղարկելուց առաջ խնդրում ենք ընթերցել Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգը։

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտը լրացնելու համար սեղմեք այստեղ։

 

Ձեր հարցերը կարող եք ուղղել ծրագրի համակարգողներ Աննա Եղոյանին, Արմենուհի Նիկողոսյանին և Նազլը Թյուրքերին travelgrant@hrantdink.org հասցեով։

 

 

ՀայաստանԹուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովիանդամներ՝

 

Անահիտ Մինասյան

 

Դիկրան Ալտուն

 

Ֆերայ Սալման

 

Գայանե Մկրտչյան

 

Գյուլեսին Նեմուտլու

 

Նելլի Մինասյան

 

2016-2017թթ.-ին Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն իրականացնում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում  Եվրոպական Միության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ Հայաստանում համագործակցելով Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և  Գյումրիու «Երիտասրադական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ (YIC) հետ:

Օրացույց
Հոկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ