Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծ
Թուրքիա | Հրանտ Դինք հիմնադրամ
Հրանտ Դինք հիմնադրամը հիմնել է Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագիծը 2014թ.-ին՝ խթանելու երկու հարևան երկրների մասնագետների միջև միջսահմանային ուղղակի կապերն ու համագործակցությունը:

Հրանտ Դինք հիմնադրամը հիմնել է Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագիծը 2014թ.-ին՝ խթանելու երկու հարևան երկրների մասնագետների միջև միջսահմանային ուղղակի կապերն ու համագործակցությունը: 2014-2015թթ.-ի ընթացքում հիմնադրամը աջակցել է 18 մասնագետի՝ հարևան երկրի տարբեր հյուրընկալող կազմակերպություններում իրենց համապատասխան գործունեությունը ծավալելու նպատակով: 

 

2016-2017թթ.-ին  Փորձի փոխանակման նախագիծը Հայաստանից և Թուրքիայից 18 մասնագետի հնարավորություն կտա բնակվելու և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալելու հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում 4-8 ամիսների ընթացքում  Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

 

Փորձի փոխանակման նախագիծը փորձելու է հաստատել և խթանել մասնագիտական կապեր, ստեղծել այնպիսի գործիքներ, մեխանիզմներ և հարթակներ, որոնք կծառայեն Հայաստանի և Թուրքիայի միջև երկարաժամկետ համագործակցությանը: Ըստ էության` նախագիծը նպատակ ունի միջսահմանային ուսուցման հնարավորություններ տրամադրել այնպիսի ոլորտներում, որտեղ նկատվում է փորձի փոխանակման և կայուն համագործակցության կարիք, այդ թվում գիտության, քաղաքացիական հասարակության, մեդիայի, մշակույթի և արվեստի ոլորտներում` միևնույն ժամանակ ընդգրկելով այնպիսի նոր ոլորտներ, ինչպիսիք են թարգմանչական գործը/լեզվի ուսուցումը, բժշկությունը, իրավագիտությունը,տնտեսագիտությունը:

Հավելյալ տեղեկատվության և հարցերի դեպքում խնդրում ենք դիմել նախագծի համակարգողներ Զեյնեփ Սունգուրին, Արմենուհի Նիկողսյանին կամ Աննա Եղոյանին հետևյալ հասցեով՝ fellowship@hrantdink.org:

Օրացույց
Դեկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ