Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ. երկրորդ փուլի արդյունքները
11.07.2014
Հայաստան, Թուրքիա | Հրանտ Դինք հիմնադրամ, Սիվիլիթաս հիմնադրամ
Հրանտ Դինք հիմնադրամը ուրախ է հրապարակել Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի երկրորդ փուլում ընտրված շնորհառուների ցանկը: Շնորհիվ Եվրոպական Միության ֆինանսական աջակցության Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը նպատակ ունի 2014թ. մարտ ամսից 2015թ. մայիս ամիսը ֆինանսավորել 200 անհատների այցեր:

 

Հիմնադրամը գործարկել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը` ելնելով երկու հարևան երկրների մարդկանց միջև ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից:

 

 

Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհը ղեկավարում է համագործակցելով Սիվիլիթաս հիմնադրամի հետ` Թուրքիայում տեղակայված Համայնքային կամավոր ներհիմնադրամի (TOG) և Գյումրիում գտնվող Երիտասրադական նախաձեռնությունների կենտրոնի (YIC) աջակցությամբ:

 

Հրանտ Դինք հիմնադրամըՀայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի մեկնարկն ազդարարել է 2014թ. մարտի 10-ին: Առաջին երեք շաբաթների ընթացքում երկու երկրներից մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 162 հայտ: Առաջին փուլում ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով աջակցություն տրամադրվեց ընդհանուր թվով 29 անհատների` 22-ը Թուրքիայից և 7-ը Հայաստանից՝ հարևան երկիր այցելելու համար:

 

Կարդացեք ավելին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի առաջին փուլի շահառուների մասին:

 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի երկրորդ փուլում մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 224 հայտ երկու երկրից: Հայտերից 103-ը, որոնք լիովին համապատասխանում էին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգում նշվածտեխնիկական պահանջներին, տրամադրվեցին անկախ ընտրող հանձնաժողովին: Հայտերը մանրամասն քննվել և գնահատվել են հանձնաժողովի կողմից` համաձայն Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգում նշված ընտրության չափանիշների և առաջնայնությունների:

 

Մենք ուրախ ենք հայտարարել, որ Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի ընդհանուր թվով 51անհատների` 34-ը Թուրքիայից և 17-ը Հայաստանից, ովքեր այցելելու են հարևան երկիր` իրենց հայտերում նշված հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:

 

Չաղդաշ Յազըչըն և Էյլեմ Շենը` Իզմիր քաղաքից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ իրենց վավերագրական ֆիլմի համար Երևանում ապրող Մուսադաղի հայերից  հարցազրույց վերցնելու նպատակով Երևան այցելելու համար:

 

Ադրինե Գրեգորյանը` Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ նախագծեր մշակելու համար կազմակերպությունների և արվեստագետների հետ հանդիպելու, դասընթացներ վարելու և կինեմատոգրաֆիայի ոլորտում իր ցանցն ընդլայնելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

 

Էնիս Քյոսթեփենը` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ճշմարտություն Արդարություն Հիշողություն Կենտրոնի Հաշտեցում եւ Պատմական Երկխոսություն Ցանցին Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին միանալու առաջարկներ անելու նպատակով Երևան այցելելու համար:

 

Անդրեյ Ալեքսանյանը, Արման Խոջայանը և Նաիրա Մկրտչյանը` Երևանքաղաքից, ովքեր հանդիսանում են CARD հիմնադրամի ներկայացուցիչներ, ստանում  են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն`Թուրքիայում գործող բիզնեսի զարգացման կազմակերպությունների հետ կապ հաստատելու և տնտեսական կապերը զարգացնելու նպատակով Մուղլա այցելելու համար:

 

Լարա Նարինը, Սարո Ուստան, Ռուբեն Մելիքսեթօղլուն, Ֆերհաթ Կարաբութը, Իլքեմ Բալսեչենը`Ստամբուլ քաղաքից, ովքեր հանդիսանում են Ստամբուլում ստեղծված և Հայաստանում ներկայացումներով հանդես եկող Ոմանք խմբի ներկայացուցիչներ ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն`Հայաստանում մենահամերգով, հանդես գալու նպատակով Երևան այցելելու համար:

 

Դերյա Դուրմազը` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Ոսկե Ծիրան - Երևանյան միջազգային կինոփառատոնին  իր կարճամետրաժ Զիազան ֆիլմի պրեմիերայի նպատակով Երևան այցելելու համար:

 

Էմինե Յըլդըրըմը` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Ոսկե Ծիրան - Երևանյան միջազգային կինոփառատոնի Տարածաշրջանային խաղարկային ֆիլմերի մրցույթին իր Անբիծները ֆիլմի ցուցադրության և Հայաստանում կինոռեժիսորների և մշակույթի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու նպատակով Երևան այցելելու համար:

 

Սուսաննա Իսաջանյանը`Սիսիան քաղաքից, ով «Խարիսխ» ՀԿ անդամ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Հայաստանի և Թուրքիայի սոցիալ-քաղաքական և մշակութային կյանքին հաշմանդամ կանանց ներգրավվածության ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների միջև կապ հաստատելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

 

Ալփեր Էջևիտը` Ստամբուլ քաղաքից, ով Բահչեշեհիր համալսարանի ԵՄ հարաբերությունների բաժնի ներկայացուցիչ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Հայաստան-Թուրքիա սահմանի մասին իր հետազոտության համար մասնագետների և գիտնականների հետ հանդիպելու նպատակով Երևան այցելելու համար:

 

Դևրիմ Ակքայան` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Ոսկե Ծիրան - Երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում իր Դիվյար ֆիլմի ցուցադրության և ռեժիսորների, պրոդյուսերների հետ հանդիպելու նպատակով Երևան այցելելու համար:

 

Կամո Դավթյանը, Մամիկոն Հովսեփյանը և Ռոմիկ Դանիալը` Երևան քաղաքից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն`մարդու իրավունքների և քաղաքացիական ակտիվիզմի ոլորտում աշխատող կազմակերպությունների միջև համագործակցությունն ամրապնդելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

 

Լուսինե Սահակյանը` Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Թուրքիայի համշենաբնակ շրջաններում հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով Ռիզե այցելելու համար:

 

Շահաննիմ Կանաթը, Շեյդա Բիլքենը, Իքրամ Դողանը, Նալան Օզչեթեն և Բեհիջե Բորան` Ստամբուլ քաղաքից, ովքեր Բաշակ մշակույթի և արվեստի հիմնադրամի անդամներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն`սոցիալական աշխատանքով զբաղվեղ կազմակերպությունների հետ հանդիպելու և Հայաստանում սոցիալական ծառայության փորձին ու մոդելներին ծանոթանալու նպատակով Երևան այցելելու համար:

 

Լուլուֆեր Քորուքմեզը` Իզմիր քաղաքից, ով ներկայացնում է Էգե համալսարանը, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Հայաստանից Թուրքիա միգրացիոն հոսքերի մասին իր հետազոտության համար հարցազրույցներ անցկացնելու և գիտնականների ու հասարակական կազմակերպություների հետ հանդիպելու նպատակով Երևան, Գյումրի և Լոռի այցելելու համար:

 

Կատարինե Գալստյանը, Մխիթար Խաչատրյանը, Մադլենա Գալստյանը, Լևոն Հարությունյանը և Արթուր Մկրտումյանը՝ Երևան քաղաքից, ովքեր հանդիսանում են «Վան Նախագիծ» երաժշտական խմբի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն`Միջազգային Հելին Բաշակ արվեստի փառատոնի  շրջանակներում աշխատանքային խմբեր վարելու և համերգներով հանդես գալու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

 

Այչանուր Յըլդըրըմը՝ Անկարա քաղաքից, ով Վերածննդի Ինստիտուտի ասոցիացիայի անդամ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն`հայկական երաժշտության և Կոմիտաս Վարդապետի մասին իր հետազոտության նպատակով Երևան և Վանաձոր այցելելու համար:

 

Դիլեք Քարաբենքը՝ Քոջաելի քաղաքից, ով SHU-DER Սոցիալական ծառայության փորձագետների ասոցիացիայի անդամ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն`Կանանց աջակցության կենտրոնին հանդիպելու և Հայաստանում կանանց վերաբերող քաղաքականությանն ու ծառայություններին ծանոթանալու նպատակով Երևան այցելելու համար:

 

Անի Սարգսյանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլի համալսարանի գրադարանում ուսումնասիրություն անելու և գիտական համագործակցությունը սերտացնելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

 

Աննա Մուրադյանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ բանավոր պատմությանը նվիրված իր ծրագրի համար ոլորտին, միջավայրին, մարդկանց ծանոթանալու և տեղեկատվության հավաքագրման նպատակով Սիվաս այցելելու համար:

 

Սունջեմ Քոչերը՝ Ստամբուլ քաղաքից,  ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հայաստանյան կինոարտադրողներից, փառատոնների կազմակերպիչներից, արվեստաբաններից և լրագրողներից հայցազրույցներ վերցնելու նպատակով Երևան այցելելու համար:

 

Յավուզ Օզերը՝ Աֆյոն քաղաքից,  ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ իր լուսանկարչական նախագծի շրջանակներում պատմությունը, մշակույթը, աշխարհագրությունը և Հայաստանում կյանքը փաստագրելու նպատակով Երևան և այլ քաղաքներ այցելելու համար:

 

Չեղդաշ Բիլիրը՝ Անկարա քաղաքից,  ով ՄԵՏՈՒ ԼԳԲՏ Համերաշխության Հասարակության անդամ է,ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանում մարդու իրավունքների ակտիվիստների և ԼԳԲՏ համայնքի հետ հանդիպելու նպատակով Երևան, Վանաձոր և Գյումրի այցելելու համար:

 

Շերեֆ Կավակը՝ Ստամբուլ քաղաքից, ով ուսանող-հայցորդ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանում համայնքների միջև հարաբերությունների վերաբերյալ իր հետազոտության շրջանակներում հայերի, քրդերի և եզդիների համայնքային կազմակերպությունների հետ հանդիպելու նպատակով Երևան և այլ քաղաքներ այցելելու համար:

 

Յուսուֆ Բուրակ Դոլուն՝ Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Գյումուշհանե նահանգի ընդհանուր մշակութային ժառանգության վերաբերյալ իր հետազոտությունն իրականացնելիս Հայաստանում հետազոտական և գիտական կենտրոնների հետ հանդիպելու նպատակով Երևան այցելելու համար:

 

Կարին Բալը՝ Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ բանավոր պատմության վերաբերյալ իր ուսումնասիրության շրջանակներում Հայաստանում Սիվասի/Սեբաստիայի համայնքի հետ հանդիպելու նպատակով Երևան և այլ քաղաքներ այցելելու համար:

 

Մեհթափ Գյունը և Մուրատ Դիլերը՝ Աֆյոն քաղաքից, ովքեր աշխատում են հաշմանդամ երեխաների և ուսանողների կրթության թեմայի շուրջ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ընտանիքների հետ հանդիպելու և լավագույն փորձը փոխանակելու նպատակով Երևան այցելելու համար:

 

Նուրիջան Թյուրքայը, Սեմիհա Դեմիրը, Նիմետուլլահ Յուրեկը, Սեդա Սեվեյը և Զելալ Էրդեմջին՝ Դիարբեքիր  քաղաքից, ովքեր հանդիսանում են Շուր շրջանի համայնքապետարանի և Սուրբ Կիրակոս եկեղեցու կողմից առաջարկվող հայերեն լեզվի դասընթացի շրջանավարտներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ տարբեր պատմական և մշակութային կազմակերպությունների հետ հանդիպելու և իրենց հայերեն լեզվի իմացությունը խորացնելու նպատակով Երևան այցելելու համար:

 

Դիլա Քուշը՝ Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի կողմից կազնակերպված ամառային դպրոցին մասնակցելու նպատակով Դիլիջան այցելելու համար:

 

Վարուժան Գեղամյանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Թուրքիայի սոցիալ-քաղաքական  կյանքին ազգային փոքրամասնությունների մասնակցության վերաբերյալ իր հետազոտության դաշտային աշխատանքը կատարելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

 

Իրենց այցերից հետո ճանապարհորդական դրամաշնորհի շնորհառուները Հրանտ Դինք հիմնադրամի կայքի միջոցով (www.hrantdink.org) հանրության հետ կկիսվեն հարևան երկրի մասին իրենց տպավորություններով ու փորձով:

 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը գալիք ամիսների ընթացքում  կշարունակի աջակցել ավելի մեծ թվով շահառուների: Հետաքրքրված անհատները, խմբերն ու կազմակերպությունները կարող են ցանկացած ժամանակ ներկայացնել իրենց հայտը: Այդուհանդերձ ընտրող հանձնաժողովը շահառուների մասին որոշումը կկայացնի ընտրության ժամանակացույցին համապատասխան. մոտակա վերջնաժամկետն է 2014թ. սեպտեմբերի 15-ը:

 

Մասնակցության համար լրացրեք Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտը:

 

Ձեր հայտը լրացնելուց և ուղարկելուց առաջ խնդրում ենք ընթերցել Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգը, որն իր մեջ ներառում է առաջնայնությունները և ընտրության չափանիշները:

 

Ձեր հարցերը կարող եք ուղղել ծրագրի համակարգողներ Մյուգե Յամանյլմազին և Աննա Եղոյանին` գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին:

 

Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ.

 

Անահիտ Մինասյան

 

Դիկրան Ալտուն

 

Ֆերայ Սալման

 

Գայանե Մկրտչյան

 

Նեսլիհան Օզգյունեշ

 

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր