Եվրոպական միության նախաձեռնություն
Թուրք հրատարակիչների ասոցացիա
Երկխոսության ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում և Թուրքիայում գործող հրատարակչությունների միջև համագործակցությանը՝ գործարար կապերի և երկխոսության խթանման շնորհիվ՝ կենտրոնանալով թարգմանությանը և գրականությանը ուղղված ծրագրերի վրա:

Դրամաշնորհառուն՝ Թուրք հրատարակիչների ասոցացիան, իր հայ գործընկեր Անտարես հոլդինգի հետ համատեղ, կկազմակերպի Հայաստանյան ակտիվ հրատարակչությունների մասնագետնորի այց Ստամբուլ, Թուրքիա: Այցը կներառի հանդիպումներ Թուրքիայի առաջադեմ հրատարակչությունների մասնագետների և գործադիր տնօրենների, մեծ և բուտիկ գրախանութների գրավաճառների և հեղինակային իրավունքների գործակալների հետ:

 

Համատեղ միջոցառում կանցկացվի Ստամբուլում՝ խթանելու կապերի հաստատումը և ստեղծելու նպաստավոր միջավայր համատեղ ծրագրերի գաղափարների առաջացման համար, ինչը կարող է, ի վերջո, աջակցել գրական կապերի ընդլայնմանը եւ հայերենից թուրքերեն ու հակառակը գրքերի թարգմանությանը՝ հասնելով լայն լսարանի երկու երկրներում: 

Օրացույց
Հոկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ