Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Թուրք-հայկական երկխոսության և «հիշողության զբոսանքի» դասընթաց
24.03.2017
Հայաստան, Թուրքիա |

«Թուրք-հայկական երկխոսության և «հիշողության զբոսանքի» դասընթաց»-ի նպատակն է բարձրացնել երկխոսությունն ու համագործակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի կրթական հաստատությունների եւ հասարակական գիտությունների ուսանողների միջեւ` հայ-թուրքական հարաբերություններում ներառական զեկույցներ մշակելու համար, ինչպես նաև ընդլայնելու իրազեկվածությունը մարգինալացված խաղաղության եւ կոնֆլիկտների վերափոխման պատմությունների վերաբերյալ: Դասընթացը հնարավորություն կտա երիտասարդ մասնագետներին ձեռք բերել հմտություններ հակամարտությունների վերափոխման պրակտիկաներում ներգրավելու համար, ինչպես նաև խթանելու երկխոսության եւ համերաշխության մշակույթը իրենց հասարակությունների միջեւ՝ կառուցելով հայ-թուրքական հարաբերությունների ապագայի տեսլական:

 

Նախաձեռնությունը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլի ընթացքում Հայաստանից ընտրված ուսանողական խումբը կմեկնի Թուրքիա եւ Թուրքիայի իրենց գործընկերների հետ կծավալեն երկխոսություն եւ ձեռք կբերեն ուսուցման փորձառություն, ինչպես նաեւ կիրականացվեն այցելություններ եւ դասախոսություններ: The Imagine Center- ը կօգտագործի իր մեթոդաբանությունը երկխոսության անցկացման համար, իսկ Կարակուտուն կկազմակերպի հիշողության զբոսանք մասնակիցների համար՝ որպես այլընտրանքային մեթոդ` հիշելու նախկին բռնությունները, հակամարտությունները եւ սխալները ու ստեղծելու խաղաղ եւ հավասար հասարակություն: Որպես մեթոդ, հիշողության զբոսանքը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում լսել այլընտրանքային պատմություններ եւ բարելավել իրենց քննադատական մտածողության հմտությունները հեգեմոնիկ պատմական պատմությունների շուրջ: Երկրորդ փուլի ընթացքում ուսանողները Թուրքիայից կմեկնեն Հայաստան եւ կշարունակեն իրենց երկխոսությունը եւ ուսումնառությունը քաղաքային այցելությունների եւ հիշողության զբոսանքի միջոցով:

 

Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան կիսվելու, հասկանալու եւ արտացոլելու Հայաստանի եւ Թուրքիայի մարդկանց պատմությունը եւ ներկայիս փոխհարաբերությունները:

 

Ծրագրի լեզուն անգլերենն է:

 

Հայտեր

Ծրագիրը բաց է 18 տարեկան և բարձր ուսանողների համար, ովքեր ուսումնասիրում են հասարակական գիտություններ (պատմությունից և հոգեբանությունից մինչև ճարտարապետություն և մարդաբանություն), արվեստ, մշակութային ուղղություններ և այլ հարակից ոլորտներ: Եթե հետաքրքրված եք մասնակցելու ծրագրին, խնդրում ենք լրացնել առցանց հայտը և ուղարկել մինչև մարտի 24-ը, 2017թ.:

 

Ավելին տեղեկությունների համար դիմեք՝

 

Մարիա Կարապետյանին, Ծրագրի համակարգող, Imagine Center for Conflict Transformation[email protected]

 

Մուքադեր Էզել Յիլմազ, Ծրագրի համակարգող, Կարակուտու ասոցացիա[email protected]

 

Դասընթացին աջակցում է Դրամաշնորհային ծրագիրը, որը իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին II»ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության և խաղաղության գործիք» նախաձեռնության շրջանակներում։

 

Ծրագրի նպատակն է աջակցելՀայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծության ամրապնդմանը: Այս նպատակին հասնելու համար Ծրագիրը նախատեսում է ընդլայնել տնտեսական, մշակութային, կրթական և իրազեկման բնագավառներում ներգրավված դերակատարների ցանցը` նպաստելով Հայաստանի և Թուրքիայի միջև տեղեկատվական հոսքի և լրատվամիջոցներիինչպես նաև փորձագիտական խմբերի և տարբեր հաստատությունների միջև աշխատանքներին:  

 

Ծրագիրն իրականանում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին II»ծրագրի շրջանակներում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

 

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր