Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Հայաստան-Թուրքիա «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի ամփոփում և հաղթող թիմերի հայտարարում
13.05.2015
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ
Մայիսի 13-ին 11:30-ին Հանրային լրագրության ակումբում (Սարյան 30) տեղի կունենա մամլո ասուլիս, որի ընթացքում կամփոփվի Հայաստանից և Թուրքիայից սկսնակ ձեռներեցների 6 թիմերի համար նախատեսված «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» քառամսյա (2015 փետրվար-մայիս) նախագիծը՝ ներառյալ օնլայն խորհրդատվության երկու փուլը և արագացված դասընթացը, կամփոփվեն նախորդ օրվա գաղափարների ներկայացման արդյունքները:

Մայիսի 13-ին 11:30-ին Հանրային լրագրության ակումբում (Սարյան 30) տեղի կունենա մամլո ասուլիս, որի ընթացքում կամփոփվի Հայաստանից և Թուրքիայից սկսնակ ձեռներեցների 6 թիմերի համար նախատեսված «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» քառամսյա (2015 փետրվար-մայիս) նախագիծը՝ ներառյալ օնլայն խորհրդատվության երկու փուլը և արագացված դասընթացը, կամփոփվեն նախորդ օրվա գաղափարների ներկայացման արդյունքները:  

 

Խոսքով հանդես կգան իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները՝ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար, ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը, «Հանրային լրագրության ակումբի» նախագահ Սեդա Մուրադյանը, 4 ամիսների ընթացքում Հայաստանից և Թուրքիայից սկսնակ ձեռներեցների հետ աշխատած խորհրդատուներ ԱրսենԲաբայանը և Նազարեթ Սեֆերյանը, ժյուրիի անդամներ Էմրե Օզբեկը և Աշոտ Արզումանյանը: Մամլո ասուլիսի ընթացքում կխոսվի նախագծի մասին, կհայտարարվի հաղթող թիմը, ինչպես նաև խրախուսական պարգևների արժանացած թիմերը: Հաջորդիվ տեղի կունենա մրցանակաբաշխության արարողություն, որի ընթացքում 4 թիմ կստանան մրցանակներ տարբեր անվանակարգերում:

 

Մամլո ասուլիսի ընթացքում համառոտ կներկայացնեն կատարված աշխատանքները և կհայտարերեն հաղթող թիմերինին: 

 

Ամենաբարձր միավորների արժանացած թիմը կճանաչվի հաղթող և «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի կողմից կստանա ֆինանսական աջակցություն բիզնես գաղափարը իրագործելու համար:

 

Խրախուսական մրցանակների կարժանանան ևս երեք թիմ՝ հետևյալ անվանակարգերում. լավագույն տեխնոլոգիական լուծում, լավագույն ներկայացում, լավագույն գաղափար:

 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծը մեկնարկել է փետրվարին և ընթացել երեք փուլով: Կարողությունների զարգացման առաջին փուլում (23 փետրվար -23 մարտ, 2015) թիմերի հետ աշխատել են Հայաստանից և Թուրքիայից ընտրված խորհրդատուներ՝ առցանց սեսիաների միջոցով, տեղի է ունեցել կարիքների գնահատում և դրանց ուղղությամբ տարվել են աշխատանքներ: Այնուհետև թիմերի անդամները միավորվել են Հայաստանում՝ քառօրյա արագացված դասընթացի (մարտ 26-29) շրջանակներում: Խորհրդատվության երկրորդ շրջանում  (ապրիլ 2015) թիմերը լրամշակել են իրենց գաղափարները և նախապատրաստվել մայիսի 12-ին ներկայացնելիք ելույթներին (pitches):  

 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծն իրագործվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) հետ համագործակցությամբ:  Նախագիծը հսմաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: 

 

Վայր
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր