Եվրոպական միության նախաձեռնություն
Partners Project
«Յավաշ Գամաց»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան կկազմակերպի մեկ շաբաթյա «ՅավաշԳամաց» ամառային դպրոց կրթության ոլորտի 36 մասնակիցների համար։ Նրանցից 18-ը կլինեն Հայաստանից, 18-ը՝ Թուրքիայից։

Ուսուցիչները` որպես պաշտոնական կրթական համակարգում կրթողների ամենամեծ և անմիջական խումբ, ցանկացած սոցիալական փոխակերպումների գործընթացում պոտենցիալ գլխավոր դերակատարներն են: Անշուշտ, նրանք պարտավոր են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները` կրթական ծրագրերի և ուղեկցող վարչական նորմերի պահանջներին համապատասխան: Սակայն, նոր մանկավարժական հեռանկարների լույսի ներքո, թվում է, որ այն հարցը, թե «ինչպես» են նրանք ուսուցանում նույնքան վճռորոշ է (եթե ոչ ավելի վճռորոշ), որքան այն, թե «ինչ» են նրանք ուսուցանում: «Ինչպես» են նրանք շփվում իրենց աշակերտների հետ դասարանում և իրենց գործընկերների հետ դպրոցական մթնոլորտում, «ինչպես» են նրանք մասնավորապես արձագանքում/վերաբերում կոնֆլիկտներին և ինչպես են լուծում դրանք, վկայում է այն մասին, թե ինչպես են ուսուցիչներն իրականում ուղղորդում իրենց աշակերտներին: Սա նաև ցույց է տալիս նրանց կարողությունները կրթության ոլորտում ներգրավված մարդկանց հետ փոխհարաբերությունների ցանցում։ Թեպետ առարկայակազմի փոփոխությունները (ինչպես մանկավարժական, այնպես էլ մատուցվող նյութի առումով) մնում են միջնաժամկետ կամ երկարաժամկետ առումով կարևորագույն խնդիերները, այնուամենայնիվ, նույնիսկ առկա պայմաններում հնարավոր է հասնել դրական փոփոխության՝ դարձնելով ուսուցիչներին դրական փոփոխությունների դերակատարներ:

Ուսումնական և լսարանային ամենօրյա շփման միջավայրում մասնագիտական կարողությունների հզորացումը, որը նպատակաուղղված կլինի ժողովրդավարական քաղաքացիական հմտությունների զարգացմանը և ժողովրդավարական մոտեցման խթանմանը, ինչպես նաև կոնֆլիկտների խաղաղ կարգավորմանը, կնպաստի բազմակարծիք ժողովրդավարության ամրապնդմանը, ամենօրյա կյանքում իրավունքների/ազատությունների պաշտպանությանը և խաղաղության հաստատմանը` որպես կոնֆլիկտների ու հակասությունների, ինչպես նաև ընթացիկ հարցերի քննադատական մոտեցման հիմնարար միջոց: Եթե դասարանում ուսուցիչները հանդես գան որպես ընդօրինակման ենթակա մոդելներ և լեզվամտածողության, մտածելակերպի, դիրքորոշումների ու գործելակերպերի զարգացմանը խթանող դերակատարներ, ինչպես նաև ուղղորդեն ու քաջալերեն խաղաղությանը, վստահությանը և հաշտեցմանը նպաստող դիրքորոշումներ/վարքագծեր, ապա նրանց կհաջողվի ձևավորել դրական տեսլականներ երեխաների և երիտասարդների շրջանում:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան կկազմակերպի մեկ շաբաթյա «ՅավաշԳամաց» ամառային դպրոց կրթության ոլորտի 36 մասնակիցների համար։ Նրանցից 18-ը կլինեն Հայաստանից, 18-ը՝ Թուրքիայից։ 12 հոգուց բաղկացած աշխատակազմը Հայաստանից և Թուրքիայից, որոնց մեջ կմտնեն դասախոսներ, մոդերատորներ, խմբային գործողությունների մասնագետներ, կաջակցեն ծրագրի իրականացմանը։ Ամառային դպրոցը տեղի կունենա 2016թ. ամռանը Թուրքիայում։ Մասնակիցները կընտրվեն բաց հայտարարության գործընթացի արդյունքում` ընդգրկելով երիտասարդ ուսուցիչների առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձով միջնակարգ կրթության ոլորտում և հանրային դպրոցներում։ Դպրոցի մեթոդաբանությունը կառուցված է հետևյալ սկզբունքների վրա. մասնակիցների մեջ ստեղծել ընկերական, բարենպաստ և արդյունավետ մթնոլորտ,  ընդլայնել պատկերացումները արդեն իսկ առկա մտածելակերպի վերաբերյալ, կիրառել ինտերակտիվ ուսուցման  և համագործակցության մեթոդներ խմբային աշխատանքի և կոնկրետ արդյունքների նպատակով, որը կօգնի խորացնել փոխադարձ վստահությունը, ինպես նաև բարելավել մասնագիտական և անձնական կապերի հմտությունները` նպաստելով փոխհամաձայնությանը և վստահությունը։ Ծրագիրը մշակված է այնպես, որ օժտի մասնակիցներին «թրեյների» հմտություններով, ինչի արդյունքում նրանք ոչ միայն կկարողանան իրենց հմտությունները փոխանցել աշակերտներին, այլ նաև կկարողանան պատրաստել այլ մասնակիցների ապագա նման ծրագրերի արդյունքում։

 

Ծրագրի նախապատրաստական շրջանում ՀՔԱ-ի առնվազն 4 աշխատակից կհաճախեն “training of trainers” կուրսը, որը նվիրված կլինի արդյունավետ հաղորդակցության հմտությունների զարգացմանը՝ ակտիվ լսելուն, «Ես»-ի  լեզուն որպես անկեղծ հետաքրքրության արտահայտություն կիրառմանը, ինչպես նաև կոնֆլիկտների լուծմանը: Թրեյներները գիտելիքներ կստանան ամառային դասընթացը վարելու, ինչպես նաև դասընթացի երեք հիմնական մոդուլները մշակելու նպատակով։

 

ՀՔԱ-ն նաև կպատրաստի «E-Learning» առցանց պլատֆորմ, որը կհանդիսանա հեռակա ուսուցման միջոց բոլոր նրանց համար, այդ թվում, Հայաստանում և Թուրքիայում բնակվող ուսուցիչների, լրագրողների, հետազոտողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ովքեր հետաքրքրված կլինեն հեռակա ուսուցմամբ:

Այս ծրագրի բովանդակությունը հիմնված կլինի «ՅավաշԳամաց» Ամառային դպրոցի նյութերի վրա: Առաջին երեք մոդուլները նվիրված կլինեն ուսուցիչների համար կարևորագույն հարցերին` արդյունավետ հաղորդակցությանը և կոնֆլիկտների լուծման մոդելներին: Պլատֆորմը կհանրայնացվի վերջնական տեսքով Ամառային դպրոցի ավարտից մի քանի ամիս անց: Բովանդակությունը հետզհետե կհարստացվի թուրքերեն և անգլերեն լեզուներով: ՀՔԱ-ն կներգրավի տարբեր փորձագետների մոդուլների մշակման համար: Պլատֆորմը  հասանելի կլնի նաև ATNP-ի վեբկայքի միջոցով:

 

Օրացույց
Հոկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ