Եվրոպական միության նախաձեռնություն
Partners Project
Երիտասարդական բանկ
Ներկայացված նախաձեռնությունը կիրավազորի Հայաստանի և Թուրքիայի սոցիալապես ակտիվ երիտասարդներին` ընձեռելով նրանց հնարավորություն դառնալ համայնքներին մտահոգող հարցերով զբաղվող առաջնորդներ:

Երիտասարդական բանկ մոդելը Թուրքիայում փորձարկելու և մեկնարկելու նպատակով` 2010-2012 թվականներին «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում ԵՀՀ-ն համագործակցել է Թոփլում Գյոնյուլյուլերի (ԹՈԳ) կազմակերպության հետ, որը հանդես է գալիս որպես խոշոր երիտասարդական կամավորական կազմակերպություն և իր գործունեությունը ծավալում է Թուրքիայի ողջ տարածքում, այդ թվում` երկրի արևելյան տարածաշրջաններում: Տվյալ պարագայում նախաձեռնությունն իրենից ներկայացնում էր զարգացման ոլորտում, այն է` համայնքներում երիտասարդների ակտիվ մասնակցության բնագավառում ԵՀՀ-ի համար հատկանշական դարձած Երիտասարդական բանկի մոդելի շուրջ ունեցած փորձի և գիտելիքների փոխանցում երկրից երկիր`Հայաստանից Թուրքիա: ԵՀՀ-ին և ԹՈԳ-ին հաջողվեց Թուրքիայում հիմնել երեք Երիտասարդական բանկ, ինչպեu նաև երկու երկրներում դրանց անդամների միջև հաստատել երկխոսություն:

 

2012-2014 թվականներին Երիտասարդական բանկերի ցանցը Թուրքիայում զգալիորեն աճեց, ինչը հնարավորություն ընձեռեց շարունակել առաջին հաջողված շփումները Հայաստանում գործող և վերջերս Թուրքիայում հիմնված Երիտասարդական բանկերի անդամների միջև: ԵՀՀ-ի և ԹՈԳ-ի փորձը ցույց տվեց, որ խաղաղարար նախաձեռնությունների համատեքստում Երիտասարդական բանկի մոդելը երիտասարդությանը հնարավորություն է ընձեռում տեսնել սահմանից այն կողմ ապրող իրենց տարիքակիցների անկեղծությունն ու պատրաստակամությունը հարաբերություններ ձևավորելու, ընդհանրություններով կիսվելու, միմյանց մշակույթն ուսումնասիրելու առումով` դրանով իսկ խթանելով խաղաղությունն ու բաց կապերը: Ուստի, ԵՀՀ-ն և ԹՈԳ-ն, փոխայցելությունների և համատեղ ծրագրերի իրագործման միջոցով, որպես գործընկերներ կփորձեն համատեղ ուժերով պահպանել համագործակցությունը Հայաստանում և Թուրքիայում գործող Երիտասարդական բանկերի միջև:

 

Ներկայացված նախաձեռնությունը կիրավազորի Հայաստանի և Թուրքիայի սոցիալապես ակտիվ երիտասարդներին` ընձեռելով նրանց հնարավորություն դառնալ համայնքներին մտահոգող հարցերով զբաղվող առաջնորդներ, ովքեր կիրականացնեն և կբազմապատկեն փոփոխությունները երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Այս նախաձեռնությունը կբերի երկու երկրների Երիտասարդական բանկերի անդամների միջև ավելի մեծ վստահության ձևավորմանը, ինչպեu նաև Երիտասարդական բանկի մասնակից անդամներին կտա ավելի լավ գիտելիքներ և գործնական հմտություններ երկու երկրների կամ ողջ տարածաշրջանի համար մտահոգություն ներկայացնող այն ոլորտներում, որոնք նրանք միասին քննարկել են: 

Օրացույց
Օգոստոս
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ