Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
«Երիտասարդական Բանկ». փոխայցելություն
08.12.2016
Հայաստան | Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Համայնքային կամավորների հիմնադրամի (Թուրքիայի) հետ համատեղ կազմակերպեց երիտասարդության և համայնքային զարգացման ոլորտում ներգրավված մասնագետների և կամավորների առաջին փոխանակման այցը Թուրքիայից Հայաստան: Այցը կայացավ 2016թ. նոյեմբերի 19-ից 21-ը: Այն հնարավոր դարձավ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործըթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող «Երիտասարդական Բանկ» (ԵԲ) գործողության շնորհիվ: «Երիտասարդական Բանկ»-ը յուրահատուկ մի մեխանիզմ է ուղղված համայնքներում երիտասարդներին փոքր դրամաշնորհային ծրագրերի մեջ ներգրավելուն: «Երիտասարդական Բանկը» միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է երիտասարդների ջանքերով համայնքային զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը, որոնք կազմվում և կյանքի են կոչվում հենց երիտասարդների կողմից:

 

«Երիտասարդական Բանկ» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերից (Արմավիր, Լոռի, Տավուշ, Եղեգնաձոր) և Թուրքիայի տարբեր շրջաններից (Բաթման, Ստամբուլ, Իզմիր, Սամսուն, Սանլիուրֆա) բաղկացած երտասարդների և  համայնքային առաջնորդների խումբը 3 օրերի ընթացքում իրականացրեցին վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք գործողություններ, որոնց նպատակն էր նպաստել հայ-թուրքական երկխոսությանը և համայնքային զարգացմանը: Ծրագրի մասնակիցները միասին այցելեցին Հայաստանի մարզեր և «ԵԲ»-ի տեղական մասնաճյուղեր, ինչպես  նաև մարդու իրավունքների խնդիրներով և սոցիալական հարցերով զբաղվող տեղական կազմակերպություններ: Առաջին օրը խումբը այցելեց Արմավիր, որտեղ հանդիպեց Արմավիրի «ԵԲ»-ի իրենց գործընկերներին և ծանոթացավ նրանց կողմից աջակցություն ստացած ծրագրերին: Թուրքիայից ժամանած մասնակիցները խոսեցին իրենց «ԵԲ» ծրագրերի մասին և համեմատեցին դրանք ներկայացվածների հետ:

 

Խումբը այցելեց նաև Գյումրի, որտեղ հանդիպեց Գյումրիի «ԵԲ» անդամներին, լսեց նրանց պատմությունները և մտքեր փոխանակեց հնարավոր համագործակցության մասին: Գյումրիում մասնակիցները այցելեցին նաև արվեստանոց, որտեղ բացահայտեցին արվեստի միջոցով ինքնաարտահայտման նոր ձևեր: Նրանք քննարկեցին հետագայում իրականացվելիք հնարավոր պլաններ, պատրաստեցին գործողությունների ցուցակ, խոսեցին հնարավոր միասնական ծրագրերի մասին և առանձնացրեցին դոնորներ, որոնք կարող են ֆինանսավորել դրանք: Տեղի ունեցավ խաղաղարարական մտքերի փոխանակում, որոնք պետք է իրականացվեն «ԵԲ»-ի երկրորդ այցելության շրջանակներում, որը տեղի կունենա 2017թ. գարնանը Թուրքիայում:

 

Փոխանակման որոշ մասնակիցներ կիսվել են իրենց տպավորություններով: Դրանցից երկուսը ներկայացված ենք ստորև.

 

Էմիլիա, «ԵԲ» Հայաստան. «Եթե 1 տարի առաջ ինձ նման առաջարկ անեին հանդիպել թուրք երիտասարդների հետ, ես միանշանակ կհրաժարվեի, որոշակի փոփոխություններ ինձ մոտ նկատվեցին ԵՀՀ կոնֆլիկտի տրանսֆորմացիայի դպրոցն ավարտելուց հետո: Ինձ նմանեցնում եմ այսբերգի, որի վերին շերտը կոտրվեց կոնֆլիկտի տրանսֆորմացիայի դպրոցում, իսկ հիմքը հայ-թուրքական հանդիպման ժամանակ»: 

 

Հանդենուր, «ԵԲ» Թուրքիա` տեսագրություն (թուրքերենով). 

Օրացույց
Դեկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ