Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
«Երիտասարդական Բանկ». փոխայցելություն
19.11.2016
Հայաստան | Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Նոյեմբերի 19-ից 21-ը (2016) Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Համայնքային կամավորների հիմնադրամի (Թուրքիայի) հետ համատեղ կանցկացնի երիտասարդության և համայնքային զարգացման ոլորտում ներգրավված մասնագետների և կամավորների առաջին փոխանակման այցը Թուրքիայից Հայաստան:

Փոխայցելությունը կիրագործվի որպես «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործըթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող «Երիտասարդական Բանկ» (ԵԲ) նախագծի բաղկացուցիչ: «Երիտասարդական Բանկ»-ը յուրահատուկ մի մեխանիզմ է՝ ուղղված համայնքներում երիտասարդներին փոքր դրամաշնորհային ծրագրերի մեջ ներգրավելուն:

«Երիտասարդական Բանկը» միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է երիտասարդների ջանքերով համայնքային զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը, որոնք կազմվում և կյանքի են կոչվում հենց երիտասարդների կողմից:

«Երիտասարդական Բանկ» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերից (Արմավիր, Լոռի, Տավուշ, Եղեգնաձոր) և Թուրքիայի տարբեր շրջաններից (Բաթման, Ստամբուլ, Իզմիր, Սամսուն, Սանլիուրֆա) բաղկացած երտասարդների և համայնքային առաջնորդների խումբը 3 օրերի ընթացքում կմասնակցեն վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումների՝ նպատակ ունենալով նպաստել հայ-թուրքական երկխոսությանը և համայնքային զարգացմանը: Ծրագրի մասնակիցները միասին կայցելեն Հայաստանի մարզեր և «ԵԲ»-ի տեղական մասնաճյուղեր, ինչպես նաև մարդու իրավունքների խնդիրներով և սոցիալական հարցերով զբաղվող տեղական կազմակերպություններ:

Վայր
Օրացույց
Մայիս
2019
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ