Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Արվեստ և ակտիվիզմ
Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր
Թուրքիայից և Հայաստանից հրավիրված ակտիվիստների և ստեղծագործող արվեստագետների մասնակցությամբ արվեստին և ակտիվիզմին նվիրված գործնական սեմինարի նպատակն է ստեղծել հարթակ երկու երկրների ընթացիկ խնդիրները քննարկելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում կան ստեղծագործող-արվեստագետ համայնքի ներկայացուցիչներ, որոնք իրենց աշխատանքներում արծարծում են քաղաքական և սոցիալական թեմաներ: Գործում են նաև քաղաքացիական հասարակության փոքրաթիվ ակտիվիստներ (որոնց թիվը հետզհետե աճում է), որոնք խթանում են գեղարվեստական առումով հարուստ և դինամիկ տեղական շարժումները:

 

Այդ ստեղծագործողները և տեղական ակտիվիստները միմյանց հետ ամուր կապեր են ստեղծում տեղական ցանցերի միջոցով, իսկ նրանցից ոմանք ներգրավվում են նաև անդրսահմանային համագործակցությունում` տարբեր նախաձեռնությունների միջոցով:

 

Անադոլու Քյուլթյուրը կազմակերպում է սեմինար երկու երկների ժողովրդական ակտիվիստների և փորձառու արվեստագետների մասնակցությամբ` երկու երկրների ընթացիկ խնդիրների քննարկման համար հիմք նախապատրաստելու և համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:  

 

Տեսադիտողական մեթոդների, հանրային արվեստի, կատարողական արվեստի և այլ ոլորտներում մասնագիտացված արվեստագետներին կտրվի քաղաքացիական ակտիվիզմի  արվեստում տարբեր միջոցների կիրառումն ուսումնասիրելու հնարավորություն, իսկ տարբեր ոլորտներում (օրինակ` մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքային  փոխակերպումներ և շրջակա միջավայրի պահպանություն, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն, գենդերային իրավահավասարություն և այլն) գործունեություն ծավալող տեղական ակտիիստները միմյանց հետ կփոխանակեն իրենց փորձը գեղարվեստական ձևերի արդյունավետ կիրառության ոլորտում: 

Related Materials
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր